Նոր խորհրդարանի գործունեության մեկնարկը
Ինչպես միշտ, Իրանի խորհրդարանն այս անգամ էլ առանց հապաղելու եւ ժամանակին սկսեց աշխատանքը։ Բայց ինչո՞ւ էր այդքան կարևոր այս խորհրդարանի աշխատանքի ժամանակին սկսելը։ Եվ նախագահ Ռայիսիի նահատակությունից հետո, ԱՄՆ-ի ղեկավարները ինչո՞ւ էին Իրանում անկայունություն կանխատեսում։
Չնայած տարածված ասեկոսեներին, նախագահի, արտգործնախարարի ու նրանց ուղեկիցների նահատակությունից հետո և նահատակության 7 օրերի ընթացքում, Իրանում երկու խորհրդարաններ և երկու հենասյուներ, այսինքն Իրանի գլխավոր խորհրդարանը և Առաջնորդության Բաիմացների ժողովը նոր ուժերով սկսեցին իրենց նոր շրջանը։
Առաջնորդությանը վերահսկող Բանիմացների ժողովից բացի, որի աշխատանքը սկսվեց նախագահ Ռայիսիի նահատակությունից երկու օր անց, և, իհարկե, որպես այդ ժողովի ներկայացուցիչ՝ նրա բացակայությամբ, իսլամական հանրապետության կառավարման հենասյունը համարվող Իսլամական խորհրդարանը ևս 127 նոր պատգամավորներով, որոնք առաջին անգամ են պատգամավոր ընտրվել, սկսեց իր աշխատանքը։
Խորհրդարանի բացման առիթով հղած ուղերձում, Իրանի առաջնորդը հարցը վերագրել է «Իրանի նոր ժողովրդավարությանը», քանի որ ժողովրդավարական Իրանում, ի տարբերություն աշխարհի շատ երկրների, գոյություն ունի միայն մեկ խորհրդարան օրենսդրության համար և ժողովրդի իշխանությունն ու նրա պատգամավորների ներկայությունը համակարգի կառուցվածքում ընդգծելու համար, ոչ մի օրենք թույլ չի տալիս, որ այս խորհրդարանը ցրվի համակարգի ամենաբարձրաստիճան պաշտոնյաները համարվող նախագահի կամ առաջնորդի կողմից։
Այս բոլորն այն դեպքում, երբ այլ երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանը և Ֆրանսիան՝ նախագահը և թագավորական երկրներում՝ թագավորը կարող են ցրել խորհրդարանը. Օրինակ՝ ՌԴ Սահմանադրության 117-րդ հոդվածի համաձայն՝ «Եթե Ռուսաստանի Պետդումայի բացարձակ մեծամասնությունը չքվեարկի կառավարության օգտին և վստահության քվե չտա, նախագահը կարող է մերժել այդ որոշումը, իսկ եթե Պետդուման 3 ամսվա ընթացքում կրկին վստահության քվե չտա, նախագահը իրավունք ունի ցրել Դուման»։ Բայց Իրանում ոչ մի կառույց կամ իշխանություն հնարավորություն չունի ցրել ուղղակիորեն ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը։
Որոշ այլ երկրներում նախագահը կամ Սահմանադրական խորհուրդն իրենց խիստ վերահսկողությամբ կարող են վետո դնել կամ չեղարկել ժողովրդի պատգամավորների ձայնը, մինչդեռ Իրանում խորհրդարանի իշխանությունն ավելի բարձր է համարվում նույնիսկ Պահապան խորհրդի հետ տարաձայնության դեպքում։ Կարելի է ասել, որ խորհրդարանի կողմից հաստատված օրենքները վերահսկող Պահապան խորհրդի կարծիքը վերջին խոսքը չէ և եթե խորհրդարանը պնդի իր վավերացրած օրենքը, ապա կարող է դրա հաստատումը փոխանցել երրորդ կառույցի, այն է՝ համակարգի Նպատակահարմարությունը բնորոշող ժողովին։
Ժողովրդի իշխանությունն Իրանում առանձնահատուկ դրսևորում ունի խորհրդարանում, որի աշխատանքը հնարավոր չէ նույնիսկ մեկ օրով դադարեցնել։
Արդյո՞ք մյուս երկրների խորհրդարաններն էլ նման դիրք են զբաղեցնում։ Թե՞ միայն Իրանն է, որտեղ խորհրդարանն այսքան լիազորություններ ունի։ Մեկնաբանություններում պատմեք ձեր երկրի քաղաքական համակարգի մասին։