Իրանի սնուկերի ազգային հավաքականի ներկայացուցիչը մտավ աշխարհի լավագույն ութնյակի մեջ
https://parstoday.ir/hy/news/iran-i244972-Իրանի_սնուկերի_ազգային_հավաքականի_ներկայացուցիչը_մտավ_աշխարհի_լավագույն_ութնյակի_մեջ
Pars Today - Իրանի ներկայացուցիչը հաղթեց սնուկերի աշխարհի առաջին դեմք Ջադ Թրամփին և մտավ աշխարհի առաջնության լավագույն ութնյակի մեջ։
(last modified 2026-04-28T05:00:31+00:00 )
Ապրիլ 28, 2026 08:26 Asia/Tehran
  • Իրանի սնուկերի ազգային հավաքականի ներկայացուցիչը մտավ աշխարհի լավագույն ութնյակի մեջ

Pars Today - Իրանի ներկայացուցիչը հաղթեց սնուկերի աշխարհի առաջին դեմք Ջադ Թրամփին և մտավ աշխարհի առաջնության լավագույն ութնյակի մեջ։

Pars Today-ի տվյալներով՝ աշխարհի սնուկերի առաջնությունն անցկացվում է ապրիլի 18-ից մայիսի 4-ը Անգլիայի Շեֆիլդ քաղաքում՝ պատմական Քրուսիբլ թատրոնում։ Իրանի սնուկերի ազգային հավաքականի անդամ Հոսեյն Վաֆային լավագույն 16 մասնակիցների շարքում մրցեց Ջադ Թրամփի հետ, և երրորդ մասի ավարտին, գրավիչ խաղում Իրանի ներկայացուցիչը հաջողեց հաղթել սնուկերի աշխարհի թիվ մեկ խաղացողին և արժանիորեն մտավ մրցաշարի լավագույն ութնյակի մեջ։

Այս հաղթանակի շնորհիվ Վաֆային կմրցի չինացի Վու Յիժեի հետ։

Սնուկերի աշխարհի առաջնությունը սկսվել է 1927 թվականին և անընդմեջ անցկացվում է Շեֆիլդ Քրուսիբլ թատրոնում 1977 թվականից ի վեր։ Մրցույթի նախորդ շրջանում, աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր չինացի Չժաո Սինտունը։