Ցավակցություն՝ ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնու մահվան տարելիցի կապակցությամբ
Հունիսի 3-ին ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնու մահհվան տարելիցն է։
35 տարի առաջ այս օրն ԻԻՀ առաջնորդ Ռուհուլլա Մուսավի Խոմեյնին, 87 տարվա աշխատասեր ու անխոնջ կյանքից հետո, ընդառաջ գնաց ճշմարտությանը։
1963թ․ իմամ Խոմեյնին սկսեց շահի բռնատիրական ռեժիմի դեմ պայքարի շարժումը և որոշ ժամանակ անց աքսորվեց Թուրքիա, ապա՝ Իրաք։
Իրաքում անցկացրած աքսորի 13 տարիների ընթացքում իմամ Խոմեյնին կրթեց մեծ թվով երիտասարդների, քողազերծեց շահի ռեժիմի կոռումպացված էությունը, Իրանում ԱՄՆ-ի անօրինական պահանջները և լուսաբանող հաղորդագրություններ տարածելով, հնարավորություն ստեղծեց իսլամական հեղափոխության հաղթանակի համար:
Այնուհետև իմամը տեղափոխվեց Ֆրանսիա, որտեղից վերադարձավ Իրան։ Նրա վերադարձից հետո, 1978թ․, Իրանի իսլամական հեղափոխությունը հաղթեց։
Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, չնայած ներքին և արտաքին ուժերի և թշնամիների սադրանքներին, ինչրպես նաև Իրաքի բաասական ռեժիմի կողմից Իրանին պարտադրված պատերազմին, իմամ Խոմեյնին այդ բարդ ժամանակաշրջանում քաջորեն առաջնորդեց Իրանի ժողովրդին։
Այսօր, Թեհրանում իմամ Խոմեյնու սրբավայրում տեղի կունենա հիշատակի արարողություն, որին կմասնակցեն իրանցիներ և հյուրեր։ Արարողությանը ելույթով հանդես կգա ԻԻՀ առաջնորդ այաթոլլահ Խամենեին։