Իրանական 13 նավերի միաժամանակյա վերանորոգում իրանցի ինժեներների օգնությամբ
Իրանի Իսլամական Հանրապետության նավագնացության խումբը հայտնել է իրանցի մասնագետների կողմից 13 նավերի միաժամանակյա վերանորոգման մասին։
Իրանի Իսլամական Հանրապետության նավագնացության խմբի հասարակայնության հետ կապերի վարչությունը ընդգծել է, որ այդ վերանորոգումները «ամբողջությամբ» իրականացվել են Իրանի Իսլամական Հանրապետության նավագնացության խմբի նավերի վերանորոգման ընկերության կողմից։
Օգտագործելով ներքին առկա հնարավորությունները, Իրանը վերանորոգման համար խուսափել է նավերն արտերկիր ուղարկելուց։
Իրանի Իսլամական Հանրապետության նավագնացության խմբի հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, ներկայումս գործում է 20 x 42 մետր չափերի լողացող նավահանգիստ՝ 28000 տոննա բարձրացնելու տարողությամբ և 170 x 32 մետր չափսերի սինխրոլիֆտ (նավերի վերելակ) 11000 տոննա բարձրացնելու տարողությամբ։
Վերջին տարիներին իրանցի փորձագետներն ու ինժեներները, անկախ Իրանի դեմ դաժան պատժամիջոցներից, տարբեր ոլորտներում ապավինելով ներքին կարողությանը, կարողացել են երկիրը զերծ պահել արտաքին ծառայությունների կարիքից։