Իսրայելի մանկասպան ռեժիմի կողմնակիցները չպետք է ուրիշներին բարոյականության դասեր տան/Իրանի պատասխանը Ամերիկային և Ֆրանսիային
https://parstoday.ir/hy/news/iran-i219074-Իսրայելի_մանկասպան_ռեժիմի_կողմնակիցները_չպետք_է_ուրիշներին_բարոյականության_դասեր_տան_Իրանի_պատասխանը_Ամերիկային_և_Ֆրանսիային
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը դատապարտել և մերժել է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների այն համատեղ հայտարարությունը, որի մի հատվածում անհիմն և անընդունելի մեղադրանքներ են հնչել Իրանի Իսլամական Հանրապետության հասցեին։ 
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հունիս 11, 2024 12:28 Asia/Tehran
  • Իսրայելի մանկասպան ռեժիմի կողմնակիցները չպետք է ուրիշներին բարոյականության դասեր տան/Իրանի պատասխանը Ամերիկային և Ֆրանսիային

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը դատապարտել և մերժել է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների այն համատեղ հայտարարությունը, որի մի հատվածում անհիմն և անընդունելի մեղադրանքներ են հնչել Իրանի Իսլամական Հանրապետության հասցեին։ 

Parstoday-ի հայերեն բաժնի հաղորդման համաձայն՝ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին նշելով,որ հակաիրանական այս հայտարարությունն անհիմն է, ունի քաղաքական նպատակներ ու դրդապատճառներ և հանդիսանում է Ֆրանսիայի և Ամերիկայի նախկին ձախողված քաղաքականության շարունակությունը,  հավելել է,- «Շատ ծիծաղելի է, որ 8 ամսում 15 հազար երեխայի և հազարավոր պաղեստինցի կանանց կոտորած իսրայելական մանկասպան ռեժիմի կողմնակիցները, ինչպես նաև իսրայելական ռեժիմի ռազմական հանցագործությունների դեմ բողոքող ուսանողներին ու քաղաքացիներին ճնշողներն իրենց թույլ են տալիս ուրիշներին բարոյականության և մարդու իրավունքների դասեր տալ »:

Ընդգծելով, որ ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր Իրանը մշտապես  երկու կողմերի միջև տարաձայնությունների քաղաքական կարգավորմանն աջակցելու  հիմամբ սկզբունքային և հստակ քաղաքականություն է վարել, Քանանին  հստակեցերլ է,- «Անհերքելի է Իրանի Իսլամական Հանրապետության ճանաչված  դերը տարածաշրջանում և աշխարհում կայունության և անվտանգության ամրապնդման գործում և ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում»:

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը նաև Ֆրանսիայի նախագահին  խորհուրդ է տվել իր վերջին հայտարարությունների համատեքստում, որոնք վերաբերում են Եվրոպայի ջանքերին՝ չհետևելու Ամերիկայի Միացյալ Նահանգներին, հատկապես պաշտպանության և անվտանգության ոլորտում,նաև չհետևել   Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամական ու հակաիրանական քաղաքականությանը։