Բաղերի. Որպես BRICS-ի անդամ, Իրանը կարող է ուրվագծել ապագա աշխարհի ուղիները
Իրանի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարն ասել է, որ Իրանը, որպես BRICS-ի անդամ, մյուս տերությունների հետ կարող է մասնակից լինել ապագա աշխարհի հիմնական ուղիների ուրվագծմանը։
Ալի Բաղերի Քանին երեկ երեքշաբթի օրը, BRICS-ի հանդիպման վայրը հանդիսացող Ռուսաստանի Նիժնի Նովգորոդից մեկնելուց առաջ հայտարարեց միակողմանիության դեմ պայքարում BRICS-ի կարողությունների մասին. «BRICS-ը գտնում է, որ միակողմանիությունը, որն գլխավորում են ամերիկացիները, ոչ միայն չի կարող լուծում գտնել գլոբալ խնդիրների ու դժվարությունների համար, այլև Միացյալ Նահանգների մոտեցումներն ու նախաձեռնությունները միշտ փակուղի են ստեղծում և իրականում գլոբալ խնդիրները դնում են ավելի բարդ իրավիճակի մեջ»։
Իրանի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը Գազայի հատվածի պայմանները համարեց ԱՄՆ-ի գծած ներկայիս բարդ իրավիճակի վառ օրինակը՝ ասելով, որ մի կողմից՝ ամերիկացիներն աջակցում են Սիոնիստական ռեժիմին ամենաառաջադեմ զենքերով, և Մյուս կողմից՝ քաղաքական նախաձեռնության ժեստ են ընդունում՝ ճգնաժամը լուծելու համար , Ուստի այս մոտեցումը ոչ միայն չի լուծում գլոբալ ճգնաժամերը, այլեւ բարդացնում է հանգույցները։
Իրանի բարձրաստիճան դիվանագետը հստակեցրեց. «Կարող եմ այսպես ամփոփել, որ BRICS խումբը միջազգայինորեն լավ ընդունված նոր նախաձեռնություն է ինչպես ուժի, կարողության և հնարավորությունների, այնպես էլ ապագա աշխարհի համար նախատեսած մոտեցման և ուղու առումով, ընդորում նա ունի անհրաժեշտ գործիքները այն իրագործելու համար»:
Իրանի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարն ընդգծել է, որ Իրանը աչալուրջ և խելամտորեն հետևում է և՛ իր, և՛ անկախ պետությունների շահերը այլ երկրների հետ միասին։