Հունիս 16, 2024 17:56 Asia/Tehran
  • Իրանի համալսրանների վերջին նորությունները․ Իրանը 14-րդ տեղն  է զբաղեցնում աշխարհի ամենաշատ վկայակոչված համալսարանների ցանկում  և օտարերկրյա ուսանողների ընդունելության մեկնարկը

Ըստ Essential Science Indicators (ESI) տվյալների բազայի տվյալների՝ 134 համալսարաններով և գիտահետազոտական ​​ինստիտուտներով , Իրանն աշխարհում 14-րդն է ամենաշատ վկայակոչված հաստատությունների և համալսարանների ցանկում։

Իրանցի պրոֆեսորի գրքի հրատարակումը Springer հրատարակչության կողմից, աշխարհում ամենաշատ վկայակոչված համալսարանների քանակով Իրանը 14-րդ տեղն զբաղեցնելը, և իրանցի տեխնոլոգների ձեռքբերումը տրանսֆորմատորային հոսանքի պաշտպանության ռելեի կառուցման տեխնիկական գիտելիքների ոլորտում, Իրանի համալսարանների ամենակարևոր նորություններն են, որոնց անդրադարձել է Pars Today-ը:

Իրանի համալսարանները նախագահական ընտրությունների թոհուբոհին

Իրանում հուլիսի 8-ին կայանալիք նախագահական ընտրությունները մոտենալով, տարբեր համալսարաններում հատուկ տեղաշարժեր են սկսվել, և ուսանողներին հրավիրում են ծանոթանալու նախագահական ընտրությունների թեկնածուների ծրագրերին։ Այս հանդիպումներում ուսանողները քննադատում և ուսումնասիրում են նախագահական ընտրությունների թեկնածուների ծրագրերը։

Իրանի համալսարանները նախագահական ընտրությունների թոհուբոհին

Իրանցի պրոֆեսորի գրքի հրատարակումը Springer հրատարակչության կողմից

«Անձրևորդերն ու էկոլոգիական գործընթացները» գիրքը, որը կազմվել և խմբագրվել է Իրանի Թարբիաթ Մոդարես համալսարանի բնական ռեսուրսների և ծովային գիտությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի անդամ Յահյա Քոչի կողմից, հրատարակվել է Springer հրատարակչության կողմից։

Այս գրքի գրմանը մասնակցել են 37 նշանավոր հետազոտողներ 17 երկրներից (Իրան, Ամերիկա, Կանադա, Ուկրաինա, Նիդեռլանդներ, Իռլանդիա, Չինաստան, Շվեյցարիա, Ֆրանսիա, Իտալիա, Մաղրիբ, Իսպանիա, Կոլումբիա, Չեխիա, Շվեդիա, Գերմանիա և Ավստրալիա): Springer-ը ամերիկյան հրատարակչական ընկերություն է գիտական ​​ամսագրերի և գրքերի հրատարակման ոլորտում։

Իրանցի ուսանողների հաջողությունը նանոկոմպոզիտների արտադրության ոլորտում՝ հակառադարային ծածկույթներ արտադրելու համար

Իրանի Ամիրքաբիր տեխնոլոգիական համալսարանի հետազոտողներին հաջողվել է արտադրել  հակառադարային ծածկույթների արտադրմանը նպաստող նանոկոմպոզիտներ

Այս գյուտը կարող է օգտագործվել տարբեր ոլորտներում, ինչպիսիք են էլեկտրոնիկայի, բժշկական և առողջապահական արդյունաբերությունները:

Իրանը զբաղեցնում է 14-րդ տեղը աշխարհի ամենաշատ վկայակոչված համալսարանների թվի առումով

Ըստ Essential  Science Indicators (ESI) տվյալների բազայի տվյալների՝ 134 համալսարաններով և գիտահետազոտական ​​ինստիտուտներով , Իրանն աշխարհում 14-րդն է ամենաշատ վկայակոչված հաստատությունների և համալսարանների ցանկում։ Այս տվյալների բազայում Իրանի առաջատար համալսարանների և գիտահետազոտական ​​ինստիտուտների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է, և այդ թիվը 115-ից հասել է 134 համալսարանի և գիտահետազոտական ​​ինստիտուտի:

Իրանի Հոզա և համալսարան գիտահետազոտական ​​ինստիտուտը արտասահմանից ուսանող է ընդունում

Իրանի Հոզա և համալսարան գիտահետազոտական ​​ինստիտուտը  «Ղուրանի և հադիսի գիտություններ», «Տնտեսական գիտություններ» և «Իսլամական պատմություն և քաղաքակրթության ուսումնասիրություններ» մասնագիտություններում մագիստրատուրայի բաժնում և դոկտորական բաժնում՝ «Հոգեբանություն», «Պետական կառավարում» , «Սոցիոլոգիա», «Տնտեսական գիտություններ», «Ղուրանի և հադիսի գիտություններ» և «Կրթական գիտություններ․ Կրթության փիլիսոփայություն» մասնագիտություններում ընդունում է արտասահմանցի ուսանողներ։ Տեղեկությունների համար այցելեք հետևյալ հասցեով.

https://rihu.ac.ir/hy/page/273/call-for-international-student-admission

Իրանի Հոզա և համալսարան գիտահետազոտական ​​ինստիտուտը ընդունում են արտասահմանցի ուսանողներ

Իրանցի տեխնոլոգները նվաճել են տրանսֆորմատորային հոսանքի պահպանության ռելեի կառուցման տեխնիկական գիտելիքը

Իրանի Թեհրանի համալսարանի գիտատեխնիկական պարկում տեղակայված գիտելիքահենք ընկերության տեխնոլոգները ձեռք են բերել տրանսֆորմատորային հոսանքի պահպանության ռելեի կառուցման տեխնիկական գիտելիքը։ Այս պահպանական ռելեները էլեկտրական սարքավորումներում (օրինակ՝ տրանսֆորմատորներ, կայմեր և էլեկտրահաղորդման գծեր և այլն) նկատում են սխալների առաջացումը, ինչպիսիք են կայծակի հարվածը, էլեկտրական լարերի և հաղորդիչների կոտրումը  և շատ կարճ ժամանակում (մոտ 20-ից 50 միլիվայրկյան) տալիս է էլեկտրական հոսանքը անջատելու հրամանը: