Հունիս 16, 2024 18:34 Asia/Tehran
  • Տասը տարօրինակ կետ Իրանի քաղաքացի Համիդ Նուրիի գործով Շվեդիայի հակամարդկային պահվածքի մասին

Շվեդիայում կալանավորված Իրանի քաղաքացի «Համիդ Նուրիի» դատական ​​գործը նրա ձերբակալության սկզբից զուգորդված է եղել ամենատարօրինակ իրադարձություններով։

Իրանի քաղաքացի «Համիդ Նուրին», ով քաղաքական դրդապատճառներով և Իրանի վրա ճնշում գործադրելու նպատակով, 2019 թվականի նոյեմբերի 9-ին Ստոկհոլմի օդանավակայան մուտք գործելիս ապօրինի ձերբակալվել էր Շվեդիայի ոստիկանության կողմից , ազատ է արձակվել և Թեհրան է ժամանել 2024 թվականի հունիսի 15-ին։Pars Today-ի այս հոդվածում ներկայացնում ենք Համիդ Նուրիի դատական ​​գործի և բանտարկության 10 ամենատարօրինակ իրադարձությունները:

Համիդ Նուրի

 

1. Աշխարհում ամենաերկար մեկուսացված բանտարկյալը

Համիդ Նուրին Շվեդիայի բանտերում պահվել է 1680 օր, որը համարժեք է 40320 ժամին, որը համարվում է աշխարհի ամենաերկար մենախուցը։

 

2. Աշխարհում արտաքին աշխարհից ամենաշատ զրկված բանտարկյալը

Ձերբակալման պահից Նուրին 8 ամիս լուր չուներ իր ընտանիքի մասին, ինչը նրան դարձրեց աշխարհի ամենաանտեղյակ բանտարկյալը։

 

3. Աշխարհի ամենասահմանափակ բանտարկյալը

Շվեդիայում իր 56 ամսվա ազատազրկման ընթացքում Նուրին երբեք թույլ չեն տվել կանոնավոր հեռախոսազանգեր կատարել կամ հանդիպել ընտանիքի հետ, և նա իր տրամադրության տակ չի ունեցել թարգմանիչ։

 

4. Աշխարհում բժշկի օգնությունից ամենաշատզրկված բանտարկյալը

Շուրջ 5 տարի Համիդ Նուրին զրկված է եղել ակնաբույժի պարզ ստուգումներից։ Նա վարակվել է կորոնավիրուսով և բանտում կոտրվել է նրա ոտքը։

 

5. Աշխարհի ամենամիակողմանի դատարանը

Ավելի քան 90 դատական ​​նիստերի ընթացքում Համիդ Նուրիի դեմ ցուցմունք է տվել Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման 65 անդամ, սակայն նրան թույլ չեն տվել մեկ վկայի ներկայացնել դատարան։

 

6. Ամենաանկապ դատական ​​վճիռը

Մոնաֆեղին ահաբեկչական կազմակերպության մի շարք անդամներ բողոք ու հայց են պատրաստել Անգլիայում. Բողոքի թեման առնչվում էր Իրանում տեղի ունեցող իրադարձություններին և և մի իրանցու։ Ավելի ուշ Շվեդիան միացավ այս բողոքին և Նուրիին դատապարտեց ցմահ ազատազրկման։

 

7. Ամենադաժան ոստիկանությունը

Մի գիշեր, երբ Նուրին ուսումնասիրում էր գործի մեղադրական եզրակացությունը, որպեսզի հաջորդ օրը կարողանա պաշտպանվել դատարանում, շվեդական ոստիկանությունը նրանից բռնի ուժով վերցրեց մեղադրական եզրակացությունը և դաժան ծեծի ենթարկեց. Այնպես, որ Նուրիի ականջներից մեկը վնասվել է։

 

8.Ամենախարդախ դատական ​​գործողությունը

Նուրիի ձերբակալության ժամանակ շվեդական ոստիկանությունը բերման է ենթարկել իրանական ծագումով մի սպայի, ով կարողացել է Նուրիի հետ մոտիկից խոսել պարսկերեն և դատարանում իրանցի ոստիկանի հետ Նուրիի խոսքերն օգտագործել են որպես ապացույց նրա դեմ։

 

9.Աշխարհի ամենատարօրինակ դատական ​​փաստաթուղթը

Դատական ​​նիստերից մեկում շվեդ դատախազը որպես կարևոր ապացույց օգտագործել է Իրանի այն ժամանակվա նախագահ Հասան Ռոհանիի Նովրուզի շնորհավորական ուղերձը, որն ուղարկվել է Իրանի բոլոր քաղաքացիներին համակարգով և հասանելի է եղել նաև Նուրիի բջջային հեռախոսին, և այդպիսով ապացուցել են որ իբր թե Նուրին շատ կարևոր անձնավորություն է ու բարձր պաշտոն ունի Իրանում։

 

10.Ամենաընկճված մարդիկ ովքեր առնչվում են այս դատական գործի հետ

Այս գործի համար իրենց կատարած բոլոր ներդրումներով ու ծախսերով հանդերձ, «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորումը և Իրաջ Մեսդաղին որպես գործի գլխավոր պատվիրատուն այս պահին համարվում են ամենաընկճված մարդիկ։