Իրանում բացվել է Պարսից ծոցը Կասպից ծովի հետ կապող Ռեշտ-Կասպյան երկաթգիծը
https://parstoday.ir/hy/news/iran-i219494-Իրանում_բացվել_է_Պարսից_ծոցը_Կասպից_ծովի_հետ_կապող_Ռեշտ_Կասպյան_երկաթգիծը
Հինգշաբթի առավոտյան Իրանի և Ռուսաստանի պաշտոնյաների ներկայությամբ հանդիսովոր բացվել է Ռեշտ-Կասպյան երկաթուղին, հայտնել է Mehr գործակալությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 20, 2024 15:01 Asia/Tehran
  • Իրանում բացվել է Պարսից ծոցը Կասպից ծովի հետ կապող Ռեշտ-Կասպյան երկաթգիծը

Հինգշաբթի առավոտյան Իրանի և Ռուսաստանի պաշտոնյաների ներկայությամբ հանդիսովոր բացվել է Ռեշտ-Կասպյան երկաթուղին, հայտնել է Mehr գործակալությունը։

Հսկայական նախագծի բացումը տեղի է ունեցել Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերի և նրան ուղեկցող պատվիրակության, ինչպես նաև Ռուսաստանի նախագահի օգնական Իգոր Լևիտինի ներկայությամբ։

Իրանի հյուսիսի Գիլան նահանգում գտնվող Ռեշտ-Կասպյան երկաթուղու նախագիծը Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի մի մասն է, որը Պարսից ծոցը երկաթուղով կապում է Կասպից ծովին:

Իրանական IRGC հեռուստաալիքի թելեգրամյան ալիքի տվյալներով՝ այս երկաթուղային գծի վերջին հատվածի երկարությունը կազմել է 1468 կիլոմետր։ Բացման արարողությանը ներկա է եղել նաև Ադրբեջանի փոխվարչապետը։

Ըստ աղբյուրի՝ այս երկաթուղային գծով Կենտրոնական Ասիայից և Ռուսաստանից տոննաներով բեռներ կշարժվեն՝ հասնելու համար Պարսից ծոց և Հնդկական օվկիանոս։