Սուննի գիտնականներն ընտրությունների կապակցությամբ նամակ են հղել ԻԻՀ առաջնորդին
https://parstoday.ir/hy/news/iran-i219764-Սուննի_գիտնականներն_ընտրությունների_կապակցությամբ_նամակ_են_հղել_ԻԻՀ_առաջնորդին
ԻԻՀ առաջնորդին ուղղված նամակում, իրանցի ավելի քան 2 հազար սուննի գիտնականներ նշել են, որ ընտրությունները ժողովրդի հեղինակության ու կամքի դրսևորումն են։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 27, 2024 07:30 Asia/Tehran
  •  Սուննի գիտնականներն ընտրությունների կապակցությամբ նամակ են հղել ԻԻՀ առաջնորդին

ԻԻՀ առաջնորդին ուղղված նամակում, իրանցի ավելի քան 2 հազար սուննի գիտնականներ նշել են, որ ընտրությունները ժողովրդի հեղինակության ու կամքի դրսևորումն են։

ԻԻՀ 14-րդ նախագահի ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին։

Iran Press գործակալության փոխանցմամբ՝ 2 հազար 600 սուննի կրոնագետներ, այդ թվում՝ ուրբաթօրյա իմամներ, կրոնագիտական դպրոցների տնօրեններ  և  սուննի գիտնականներ, նամակով դիմել են իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին։ Վերահաստատելով իրենց ուխտն իմամ Խոմեյնու, վեհ նահատակների և իսլամական հեղափոխության առաջնորդի իդեալների ու նպատակների հետ, սուննի գիտնականները նշել են, որ ընտրություններին մասնակցելը յուրաքանչյուր իրանցու անքակտելի իրավունքն ու պարտականությունն է, հավելելով, որ առաջիկա ընտրությունները կդրսևորեն ժողովրդի հեղինակությունն ու կամքը և հիմք կդնեն բոլոր իրանցիների՝ պարսիկների, քրդերի, թուրքերի, բելուչների, թուրքմենների, լոռերի,  շիաների և սուննիների ավելի լավ ապագայի համար։

Նամակը ստորագրել են Քերմանշահ, Հորմոզգան, Ռազավի Խորասան, Հարավային Խորասան, Հյուսիսային Խորասան, Բուշեհր, Ֆարս, Քուրդիստան, Գոլեստան, Սիստան և Բալուչեստան, Արևմտյան Ատրպատական և Գիլան նահանգների սուննի գիտնականները: