Հունիս 27, 2024 16:30 Asia/Tehran
  • Իրանի նախագահական ընտրություններն անցկացվելու են աշխարհի 95 երկրում
    Իրանի նախագահական ընտրություններն անցկացվելու են աշխարհի 95 երկրում

Pars Today- Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության պահապան խորհրդի խոսնակը այսօր հայտարարել է, -Վաղը (ուրբաթ) Իրանի 14-րդ շրջանի նախագահական ընտրութիւնները տեղի կունենան երկրի ներսում 59 հազար ընտրատեղամասերում եւ աշխարհի 95 երկրներում:

Իրանի Սահմանադրության պահապան խորհրդի խոսնակ Հադի Թահաննազիֆը նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահական ընտրությունների անցկացման օրինական  տեւողությունը 10 ժամ է, եւ այն պաշտոնապես մեկնարկելու են վաղը առավոտյան ժամը 8-ին, հավելել է,-Ըստ օրենքի՝ այս ժամանակը կարող է երկարաձգվել, և՛ երկրի ներսում և արտերկրում։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը, Իրանի Սահմանադրության պահապան խորհուրդը, ուսումնասիրելով Իրանի նախագահական ընտրություններում գրանցված 80 անձանց   թեկնածությունները, Իրանի Սահմանադրության 115-րդ հոդվածի համաձայն հաստատեց նրանցից 6 -ի  թեկնածությունը։  Վերջին օրերին նախընտրական քարոզարշավներից և հեռուստաբանավեճերից հետո այս 6 հոգուց 2-ը հանել են իրենց  թեկնածությունը նախագահական ընտրություններից։ 

Վաղը հունիսի 28-ին Իրանի նախագահական ընտրությունները տեղի կունենան չորս թեկնածուների մասնակցությամբ,որոնց թվում են՝ 

Մասուդ Փեզեշքյանը - Մոհամմադ Ալիի որդի - թեկնածուի կոդ ՝ 22

Մուստաֆա Փուրմոհամմադին - Հոսեյնի որդի - թեկնածուի կոդ՝ 33

Սաիդ Ջալիլին - Մոհամմադ Հասանի որդի - թեկնածուի կոդ՝ 44

Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը- Հոսեյնի որդի - թեկնածուի կոդ՝ 77

Բանալի բառեր՝ Իրանի նախագահական ընտրություններ, նախընտրական  եռուզեռ Իրանում, Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության պահապան խորհուրդ