Իրանում մեկնարկել են 14-րդ շրջանի նախագահական ընտրությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i219802-Իրանում_մեկնարկել_են_14_րդ_շրջանի_նախագահական_ընտրությունները
Իրանում մեկնարկել են 14-րդ շրջանի նախագահական ընտրությունները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 28, 2024 06:30 Asia/Tehran
  • Իրանում մեկնարկել են 14-րդ շրջանի նախագահական ընտրությունները

Իրանում մեկնարկել են 14-րդ շրջանի նախագահական ընտրությունները։

Իրանի ռադիոհեռուստատեսության հաղորդմամբ՝   ԻԻՀ ՆԳՆ նախընտրական շտաբը հայտարարել է, որ երկրի ողջ տարածքում  քվեարկությունը մեկնարկել է առավոտյան 08։00-ին։

Սահմանադրության պահապան խորհրդի խոսնակ  Հադի Թահաննազիֆը հայտարարել է, որ ընտրությունները կտևեն 10 ժամ, սակայն անհրաժեշտության դեպքում ժամանակը կարող է երկարաձգվել։ Նա հավելել է, որ ընտրության համար սահմանված ժամանակը երկրի ներսում և արտասահմանում նույնն է։

Նա նշել է, որ ընտրությունները կանցկացվեն Իրանի 59 հազար ընտրատեղամասերում և աշխարհի 95 երկրներում։

Այսօր  հունիսի 28-ին՝  իրանցիներն ընտրում են իններորդ նախագահին։