Հունիս 29, 2024 16:43 Asia/Tehran
  • Իրանի նախագահը կորոշվի ընտրությունների երկրորդ փուլում

Իրանի ներքին գործերի նախարարության նախընտրական շտաբը, հայտարարելով երեկ կայացած Իրանի նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները,  հայտնել  է,որ Մասուդ Փեզեշքյանն  ու Սաիդ Ջալիլին  անցել են ընտրությունների  երկրորդ փուլ։

Իրանի իններորդ նախագահին  ընտրելու համար, ուրբաթ՝ հունիսի 28-ին, երկրի ներսում 59000 ընտրատեղամասերում  և աշխարհի  95 երկրներում տեղի ունեցան 14-րդ  նախագահական ընտրությունները՝  երկրի 9-րդ նախագահին որոշելու համար։ 

Իրանի ՆԳՆ ընտրական շտաբի հայտարարության համաձայն՝ 58 հազար 640 ընտրատեղամասերի ձայները հաշվելուց հետո, ընդհանուր 24 միլիոն 535 հազար 185 ձայնից Մասուդ Փեզեշքյանը   10 միլիոն 415 հազար 991, և Սաիդ Ջալիլին  9 մլն 473 հազար 298 ձայներով անցել են  Իրանի 14-րդ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ։ 

Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հավաքել է 3 մլն 383 հազար 340 ձայն, իսկ Մուստաֆա Փուրմոհամմադին՝ 206 հազար 397 ձայն։

Մասուդ Փեզեշքյանը և Սաիդ Ջալիլին հաջորդ ուրբաթ (հուլիսի 5-ին) կպայքարեն Իրանի 14-րդ  կառավարության ղեկավարի համար։