Իրանական ֆիլմերն արժանացել են միջազգային մրցանակների
Իրանական «Ձիու վերջին վրնջոցը, որ երազում էր թիթեռ դառնալ» կարճամետրաժ ֆիլմն արժանացել է իտալական ֆիլմերի փառատոնի երկու մրցանակի։ «Թշշան կարապը» ֆիլմն արժանացել է ամերիկյան կինոփառատոնի, իսկ «Արևը կգա՞» ֆիլմի սցենարը՝ Ռիչմոնդի կինոյի և սցենարի փառատոնի մրցանակին։
Իրանի կինոն իր կյանքը սկսեց համաշխարհային կինոյից անմիջապես հետո։ Թեև սկզբում իրանական ֆիլմերը հիմնականում զվարճացնելու նպատակ ունեին, սակայն իսլամական հեղափոխության հաղթնակից հետո տասնամյակ առ տասնամյակ այս ոլորտը վերելք ապրեց ու զարգացավ։
Pars Today-ի հաղորդմամբ՝ « Ձիու վերջին վրնջոցը, որ երազում էր թիթեռ դառնալ» կարճամետրաժ ֆիլմը, որի ռեժիսորն է Մահդիա Մոհամմադին, արժանացել է Ամիկորտիի 6-րդ միջազգային կինոփառատոնի «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» և «Լավագույն սցենար» մրցանակներին։
Փառատոնն անցկացվել է հունիսի 25-ից 29-ը՝ Իտալիայի Պեվերանյո քաղաքում։
«Ձիու վերջին վրնջոցը, որ երազում էր թիթեռ դառնալ» կարճամետրած ֆիլմի համառոտ բովանդակության մեջ ասվում է․ «Մարդիկ ինձ չեն հիշեցնում քո մասին։ Այստեղ քո նման ոչ մեկը չկա, կարոտում եմ, նստում եմ կրակի մոտ, նկարում եմ ծովն ու մտածում եմ ծառերի մասին»։
Էհսան Աբբասիի «Թշշան կարապը» կարճամետրաժ ֆիլմը կցուցադրվի UCLA-ի համալսարանի աշխարհի ամենամեծ համալսարանական ֆիլմերի և հեռուստահաղորդումների հավաքածուում:
Այս մեծ նվաճումը ձեռք է բերվել ԱՄՆ-ի հեղինակավոր կինոփառատոնում 10 հազար դոլար մրցանակ ստանալուց հետո։
«Թշշան կարապը» կարճամետրաժ ֆիլմը պատմում էմի աղջկա մասին, ով ապրում է հեռավոր գյուղերից մեկում և բախվում է իր ինքնությանը հակասող մարտահրավերների հետ։
Աթեֆե Սալեհիի և Սաիդ Ղասեմիի հեղինակած «Արևը կգա՞» ֆիլմի սցենարն անցել է ԱՄՆ Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքում անցկացվող կինոյի և սցենարի 14-րդ փառատոնին եզրափակիչ փուլ։
«Արևը կգա՞» ֆիլմը պատմում է Դուբայի ճամբարում ապրող աֆղանցի հոր մասին, ով փորձում է դստերն ու որդուն փրկել թալիբներից։
Ռիչմոնդի փառատոնում (RIFF), որը բացահայտում է նոր կինոգործիչներին, ներկայացնում է տարբեր ժանրերի աշխատանքներ (գեղարվեստական և կարճամետրաժ ֆիլմեր), ինչպես նաև երաժշտական տեսահոլովակներ և էպիզոդիկ նախագծեր: