ԱՄՆ 21 նահանգներում իրանցիները կարող են մասնակցել ԻԻՀ նախագահական ընտրություններին
https://parstoday.ir/hy/news/iran-i220064-ԱՄՆ_21_նահանգներում_իրանցիները_կարող_են_մասնակցել_ԻԻՀ_նախագահական_ընտրություններին
Հուլիսի 5-ին Իրանում կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Արտասահմանում Իրանի 138 ներկայացուցչություններում նույնպես կտեղադրվեն քվեատուփեր։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 04, 2024 08:24 Asia/Tehran
  •  ԱՄՆ 21 նահանգներում իրանցիները կարող են մասնակցել ԻԻՀ նախագահական ընտրություններին

Հուլիսի 5-ին Իրանում կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Արտասահմանում Իրանի 138 ներկայացուցչություններում նույնպես կտեղադրվեն քվեատուփեր։

ԻՌՆԱ-ն հղում անելով Վաշինգտոնում Իրանի շահերի պաշտպանության գրասենյակին, հայտնում է, որ ԱՄՆ 21 նահանգներում տեղակայված 31 ընտրատատեղամասերում նույնպես կտեղադրվեն քվեատուփեր։

Ամերիկաբնակ իրանցիներն ընտրություններին կարող են մասնակցել Արիզոնա, Կալիֆորնիա, Վաշինգտոն, Նյու Յորք, Ֆլորիդա, Ջորջիա, Իլինոյս, Մասաչուսեթս, Մերիլենդ, Միչիգան, Մինեսոտա, Կանզաս, Նեբրասկա, Նյու Ջերսի, Հյուսիսային Կարոլինա, Օհայո, Օկլահոմա, Օրեգոն, Տեխաս, Վիրջինիա և Վիսկոնսին նահանգներում։

Նյու Յորք նահանգում կբացվի 3 ընտրատեղամաս՝ Բուֆալոյում, Քուինսում և Մանհեթենում։

Կանադաբնակ իրանցիները քվեարկությունը կկարողանան կատարել  Բուֆալո և Սիեթլ քաղաքների ընտրետեղամասերում։

Ըստ այս հաղորդման՝ քվեարկությունը կտևի 10 ժամ, ինչից հետո, ընտրատեղամասի ղեկավարի առաջարկով և թեկնածուի շտաբի ղեկավարի թույլտվության դեպքում, ժամկետը կարող է երկարաձգվել։