Իրանցիները ջերմորեն դիավորել են Գազայի նահատակների ընտանիքներին/ Լուսանկարներ
Parstoday-Թեհրանում մեծ թվով իրանցիների մասնակցությամբ կայացել է «Փոթորկի աջակիցները» խորագրով Գազայի նահատակների մի խումբ ընտանիքների ու հարազատների դիմավորման արարողությունը։
Երեքշաբթի երեկոյան Թեհրանի քաղաքացիները վանկարկելով մահ Իսրայելին, մահ Ամերիկային կարգախոսները և բարձրացնելով Դիմադրության ճակատի դրոշները, ջերմորեն դիմավորեցին Գազայի նահատակների մի խումբ ընտանիքներին։
Parstoday-ի փոխանցմամբ՝ չորեքշաբթի երեկոյան Թեհրանի «Աբբաս Աբադ» զբոսաշրջային տարածքում Գազայի նահատակների մի խումբ ընտանիքների ներկայությամբ բարձրացվել է Պաղեստինի ամենամեծ դրոշը։
Լուսանկարներ այս արարողությունից․
2023 թվականի հոկտեմբերի 7-ից, արևմտյան երկրների լիակատար աջակցությամբ, Իսրայելի ռեժիմը զանգվածային սպանություն է սկսել Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափին անպաշտպան և ճնշված Պաղեստինի ժողովրդի դեմ։
Ըստ վերջին հաղորդումների՝ Գազայի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումների հետեւանքով ավելի քան 37 հազար պաղեստինցի է զոհվել, ավելի քան 85 հազարը՝ վիրավորվել։
Իսրայելի ռեժիմը ստեղծվել է 1917 թվականին՝ Բրիտանիայի գաղութատիրության նախագծով և տարբեր երկրներից հրեաների պաղեստինյան երկիր ներգաղթի միջոցով , և դրա գոյության մասին հայտարարվել է 1948 թվականին։ Այդ ժամանակից ի վեր տարբեր զանգվածային սպանությունների ծրագրեր են իրականացվել Պաղեստինի ժողովրդին բնաջնջնելու և նրա բնօրրան-երկրին տիրանալու համար։
Մի շարք երկրներ՝ Իրանի Իսլամական Հանրապետության գլխավորությամբ համարվում են Իսրայելի գաղութատիրական ռեժիմի լուծարման և հրեաների՝ իրենց իսկական երկրներ վերադարձի լուրջ կողմնակիցներ։
Բանալի բառեր՝ Իրան և Պաղեստին, Գազայի պատերազմ, Իսրայելի հանցագործություններ, փոթորկի աջակիցներ