Իմամ Խամենեին մասնակցել է ԻԻՀ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i220098-Իմամ_Խամենեին_մասնակցել_է_ԻԻՀ_նախագահական_ընտրությունների_երկրորդ_փուլի_քվեարկությանը
Իմամ Խամենեին մասնակցել է ԻԻՀ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հուլիս 05, 2024 06:34 Asia/Tehran
  • Իմամ Խամենեին մասնակցել է ԻԻՀ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը

Իմամ Խամենեին մասնակցել է ԻԻՀ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը։

«Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ ԻԻՀ առաջնորդն այսօր առավոտյան իմամ Խոմեյնու հոսեյնիեյում մասնակցել է Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը։

Առաջնորդի քվերակության ընթացքը լուսաբանել են ներքին ու միջազգային ԶԼՄ-ների 200 լրագրողներ ու հեռուստաօպերատորներ։

Ընտրությունը կատարելուց հետո իսլամական հեղափոխության առաջնորդն ասել է․ «Լսել եմ, որ այս անգամ մարդկանց հետաքրքրվածությունը մեծացել է։ Աստված տա, որ այդպես լինի և դա ուրախալի կլինի» Տա Աստված, որ մարդիկ կատարեն ճիշտ ընտրություն և ընտրեն լավագույնին»։

Մեջբերումներ առաջնորդի խոսքերից․

Մարդիկ պետք է ավելի ակտիվ մասնակցություն ունենան ընտրությունների երկրորդ փուլին։

Ընտրությունների երկրորդ փուլում մարդիկ պետք է ավարտին հասցնեն սկսած գործը։

Լսել եմ, որ այս փուլում մարդկանց հետաքրքրվածությունն աճել է։

Տա Աստված, որ մարդիկ ճիշտ ընտրություն կատարեն և ընտրեն լավագույնին։