Իրանցիները հերթ են կանգնել ընտրություններին մասնակցելու համար
https://parstoday.ir/hy/news/iran-i220100-Իրանցիները_հերթ_են_կանգնել_ընտրություններին_մասնակցելու_համար
Իրանի 14-րդ նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցում են երկրի բոլոր քաղաքացիներն, անկախ էթնիկ ու կրոնական պատկանելիությունից։ Այսօր առավոտյան ընտրատեղամասերում հերթեր են գոյացել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 05, 2024 07:12 Asia/Tehran
  • Իրանցիները հերթ են կանգնել ընտրություններին մասնակցելու համար

Իրանի 14-րդ նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցում են երկրի բոլոր քաղաքացիներն, անկախ էթնիկ ու կրոնական պատկանելիությունից։ Այսօր առավոտյան ընտրատեղամասերում հերթեր են գոյացել։

«Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ քվեարկության  մեկնարկից ժամեր առաջ, տարբեր քաղաքներում ու գյուղերում, երիտասարդներն ու տարեցները, տարբեր էթնիկ ու կրոնական պատկանելիություն ունեցող քաղաքացիները, հավաքվել են ընտրատեղամասերի մոտ՝ ապացուցելու, որ կարևոր օրերին իրանցիները միավորվում են, և, ինչպես միշտ ճիշտ ընտրություն են կատարում։

Այս փուլում կհաղթի այն թեկնածուն, որ կստանա ձայների մեծամասնությունը։

Իրանում քվեարկության իրավունք ունեն 18 տարին լրացած բոլոր քաղաքացիները։

Ընտրատեղամասերում մարդկանց ակտիվ ներկայությունը հերթական անգամ հիասթափեցրել է  թշնամուն։