ԻԻՀ առաջնորդ․ Այս փուլում մարդիկ պետք է ավատին հասցնեն սկսած գործը
ԻԻՀ նախագահի ընտրությունների երկրորդ փուլում քվերակելուց հետո, ԻԻՀ առաջնորդն ասել է․ «Այս փուլում մարդիկ պետք է ավելի մեծ ջանքերով ավարտին հասցնեն սկսած գործը»։
ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին քվեարկել է այսօր առավոտյան՝ ժամը 8:00-ին։
Քվեարկությունից հետո, լրագրողների հետ զրուցում, առաջնորդը նշել է, որ այսօր կարևոր օր է, և ժողովուրդը մասնակցելու է քաղաքական կարևոր իրադարձության ու պետք է ավելի ակտիվ լինի սկսած գործն ավարտին հասցնելու և լավագույն ընտրությունը կատարելու համար։
Այաթոլլահ Խամենեին, անդրադառնալով նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նկատմամբ մարդկանց հետաքրքրության աճի մասին լուրերին, ասել է․ «Եթե այդպես է, ուրախալի է։ Աստված հաջողություն տա ժողովրդին ու բարգավաճում՝ երկրին։ Եվ բոլոր նրանք, ովքեր այս ճանապարհին ջանք են գործադրում, թող արժանանան աստվածային ողորմությանը»։
Ընտրությունների երկրորդ փուլում մրցում են Մասուդ Փեզեշկյանը և Սաիդ Ջալիլին։ Առաջին փուլը կայացավ հունիսի 28-ին, Իրանի 59- հազար ընտրատեղամասերում և աշխարհի 95 երկրներում։
Ձայների հաշվարկի արդյունքում, 24 միլիոն 535 հազար 185 ձայնից Մասուդ Փեզեշկյանը ստացել էր 10 միլիոն 415 հազար 191 ձայն, Սաիդ Ջալիլին՝ 9 միլիոն 473 հազար 298 ձայն։