Արտասահմանյան ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանում են ԻԻՀ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
https://parstoday.ir/hy/news/iran-i220126-Արտասահմանյան_ԶԼՄ_ները_լայնորեն_լուսաբանում_են_ԻԻՀ_նախագահական_ընտրությունների_երկրորդ_փուլը
Արտասահմանյան ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանում են ԻԻՀ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը և ընտրություններին ժողովրդի ակտիվ մասնակցությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 05, 2024 13:08 Asia/Tehran
  • Արտասահմանյան ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանում են ԻԻՀ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Արտասահմանյան ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանում են ԻԻՀ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը և ընտրություններին ժողովրդի ակտիվ մասնակցությունը։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ընտրություններին անդրադարձել են Al Jazeera, «Ֆրանս 24», CNN, հայկական  «Արմենպրես», Hindustan Times, PTA, ադրբեջանական Trend գործակալություններն ու բրիտանական Guardian-ը։
Ռուսական Sputnik լրատվական գործակալությունը հաղորդել է ընտրությունների երկրորդ փուլին մասնակցությունն ավելի ակտիվ է։ 
Չինաստանի հեռուստատեսության լրատվական բաժինը գրել է․ «Իրանի ժողովուրդն այս ուրբաթ կմասնակցի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին, ընտրություն կատարելու Մասուդ Փեզեշկյանի և Սայիդ Ջալիլիի միջև»։ 
Թուրքական «Անատոլու» գործակալությունը հաղորդել է. «Այս առավոտ, 2004թ. նախագահական ընտրություններից  19 տարի անց,  Իրանի ժողովուրդը մասնակցում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլին»։
Անդրադառնալով Էբրահիմ Ռայիսիի նահատակությանը, «Ֆրանս Պրես» գործակալությունը գրել է․ «Ուրբաթ օրն իրանցիները կգնան ընտրատեղամասեր՝ մասնակցելու Էբրահիմ Ռայիսիի նահատակությունից հետո կայացած արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլին»։
Գործակալությունն ուղիղ եթերով հեռարձակել է ԻԻՀ գերագույն առաջնորդի հայտարարությունները՝ ընտրություններին մասնակցելուց հետո։