Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետ․ Իսլամական կառավարման սյուները հենված են ժողովրդի քվեների վրա
https://parstoday.ir/hy/news/iran-i220128-Թեհրանի_ուրբաթօրյա_աղոթապետ_Իսլամական_կառավարման_սյուները_հենված_են_ժողովրդի_քվեների_վրա
Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետը հայտարարել է․ «Իսլամական կառավարման սյուներն ուղղակիորեն և անուղղակիորեն հենված են ժողովրդի քվեի վրա»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 05, 2024 13:23 Asia/Tehran
  • Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետ․ Իսլամական կառավարման  սյուները հենված են ժողովրդի քվեների վրա

Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետը հայտարարել է․ «Իսլամական կառավարման սյուներն ուղղակիորեն և անուղղակիորեն հենված են ժողովրդի քվեի վրա»։

Իրանի ռադիոհեռուստատեսության հաղորդմամբ՝ հոջաթոլէսլամ վալմոսլեմին Մուհամմեդ Ջավադ Հաջ Ալի Աքբարին, ընդգծելով ընտրությունների կարևորությունը և   ժողովրդի առավելագույն մասնակցության անհրաժեշտությունն ասել է․ «Իսլամական ումմայի համապարփակության օրինակներից մեկն ընտրություններն են, և համակարգերում, որոնք ձևավորվում են ժողովրդի ներկայության հիման վրա, մարդկանց ներկայությունը համարվում է վճռորոշ և գոյատևման ու առաջընթացի բանալին»:
Նա ասել է․ «Իսլամի քաղաքական համակարգը ձևավորվում է ժողովրդի ներկայության, կամքի և համագործակցության հիման վրա»:
Նշելով, որ Իրանի ժողովրդի կողմից ընտրված նախագահն Աստծո ողորմությամբ պետք է արագ անցնի ծառայության, Հաջ Ալի Աքբարին ասել է․ «Ընտրված նախագահը պետք է առաջ տանի Դիմադրության ճակատի ամրապնդման գործում իսլամական հեղափոխության մաքուր գիծը, որն ԻԻՀ հստակ և խելացի քաղաքականությունն է համաշխարհային և սիոնիստական ամբարտավանությանը դիմակայելու հարցում»:
Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի քարոզիչն անդրադարձել է նաև մուհարրամ ամսվա մեկնարկին և ասել. «Հոսեյնական ժողովների անցկացումը իմամ Հոսեյնի ժողովրդի հնագույն սովորույթներից է և իմամ Հոսեյնի դպրոցին ապավինողների թիվը տարեցտարի մեծանում է»։