Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետ․ Իսլամական կառավարման սյուները հենված են ժողովրդի քվեների վրա
Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետը հայտարարել է․ «Իսլամական կառավարման սյուներն ուղղակիորեն և անուղղակիորեն հենված են ժողովրդի քվեի վրա»։
Իրանի ռադիոհեռուստատեսության հաղորդմամբ՝ հոջաթոլէսլամ վալմոսլեմին Մուհամմեդ Ջավադ Հաջ Ալի Աքբարին, ընդգծելով ընտրությունների կարևորությունը և ժողովրդի առավելագույն մասնակցության անհրաժեշտությունն ասել է․ «Իսլամական ումմայի համապարփակության օրինակներից մեկն ընտրություններն են, և համակարգերում, որոնք ձևավորվում են ժողովրդի ներկայության հիման վրա, մարդկանց ներկայությունը համարվում է վճռորոշ և գոյատևման ու առաջընթացի բանալին»:
Նա ասել է․ «Իսլամի քաղաքական համակարգը ձևավորվում է ժողովրդի ներկայության, կամքի և համագործակցության հիման վրա»:
Նշելով, որ Իրանի ժողովրդի կողմից ընտրված նախագահն Աստծո ողորմությամբ պետք է արագ անցնի ծառայության, Հաջ Ալի Աքբարին ասել է․ «Ընտրված նախագահը պետք է առաջ տանի Դիմադրության ճակատի ամրապնդման գործում իսլամական հեղափոխության մաքուր գիծը, որն ԻԻՀ հստակ և խելացի քաղաքականությունն է համաշխարհային և սիոնիստական ամբարտավանությանը դիմակայելու հարցում»:
Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի քարոզիչն անդրադարձել է նաև մուհարրամ ամսվա մեկնարկին և ասել. «Հոսեյնական ժողովների անցկացումը իմամ Հոսեյնի ժողովրդի հնագույն սովորույթներից է և իմամ Հոսեյնի դպրոցին ապավինողների թիվը տարեցտարի մեծանում է»։