Մասուդ Փեզեշկյանը դարձավ Իրանի 9-րդ նախագահը
ԻԻՀ նախագահական 14-րդ ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության արդյունքներով Մասուդ Փեզեկյանն ընտրվել է ԻԻՀ նախագահ։
Իրանի ռադիոհեռուստատեսության հաղորդմամբ՝ Փեզեշկյանը ստացել է ընդհանուր 30 միլիոն 530 հազար 157 ձայնից 16 միլիոն 384 հազար 403 ձայն։
Իրանի 9-րդ նախագահն ավելի վաղ 5 շրջան եղել է Արևելյան Ատրպատական նահանգի Թավրիզի, Ազարշահրի և Էսկոյի ներկայացուցիչն իսլամական խորհրդարանում։ Նա նաև աշխատել է Առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարությունում։
Փեզեշկյանը եղել է նաև Իրանի իսլամական խորհրդարանի 10-րդ շրջանի փոխնախագահը։
Ընտրություններում նրա կարգախոսն էր «Իրանի համար»։ Նա հայտարարեց, որ ջանքեր կգործադրի արդարության հաստատման, հասարակության մեջ միասնության ու համախմբվածության ամրապնդման ուղղությամբ։ Փեզեշկյանի կարևորագույն ծրագրեից է նաև իսլամական հեղափոխության առաջնորդ իմամ Խամենեիի քաղաքականության հիման վրա Իրանի «զարգացման յոթերորդ ծրագրի» դրույթների իրականացումը։
Փեզեշկյանը խոստացել է ընտրվելու դեպքում ստեղծել կառավարական վերահսկողական հանձնաժողով, որը կամուրջ կլինի ժողովրդի և իշխանության միջև։
Իրանի նախագահական ընտրությունների առաջին փուլը կայացավ հունիսի 28-ին։ Այդ օրը միմյանց հետ մրցեցին Մոստաֆա Փուրմուհամմադին, Սաիդ Ջալիլին, Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը և Մասուդ Փեզեկյանը։ Քանի որ թեկնածուներցի ոչ մեկը չհավաքեց ձայների բացարձակ մեծամասնությունը, ընտրություններն անցան երկրորդ փուլ։ Երկրորդ փուլում մրցեցին Ջալիլին ու Փեզեշկյանը։
Արտասահմանաբնակ իրանցիները նույնպես ակտիվորեն մասնակցեցին նախագահական ընտրությսւններին։
Արտասահմանում ընտրական շտաբի քարտուղար Ալիռեզա Մահմուդին հայտարարել է, որ ընտրությունների երկրորդ փուլին արտասահմանաբնակ իրանցիների մասնակցությունը 20%-ով ավելին է եղել, քան առաջին փուլը։
Վաշինգտոնում Իրանի շահերի պաշտպանության գրասենյակի ղեկավարը նույնպես հայտարարել է, որ չնայած որոշ ընդդիմադիրների ջանքերին, ԱՄՆ-ում նույնպես մասնակցությունը մեծ է եղել։
Իրանի 14-րդ նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անցկացվել է ուրբաթ օրը։