Առիթ մի տվեք ապօրինի Սիոնիստական ​​ռեժիմին/ Հայացք Լիբանանի Դիմադրության առաջնորդին ուղղված Իրանի նորընտիր նախագահի նամակին
https://parstoday.ir/hy/news/iran-i220294-Առիթ_մի_տվեք_ապօրինի_Սիոնիստական_ռեժիմին_Հայացք_Լիբանանի_Դիմադրության_առաջնորդին_ուղղված_Իրանի_նորընտիր_նախագահի_նամակին
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում Իրանի ժողովրդի ընտրած նախագահը հայտարարել է, որ ամենայն հզորությամբ շարունակվելու է Դիմադրության նկատմամբ աջակցությունը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 09, 2024 16:44 Asia/Tehran
  • Առիթ մի տվեք ապօրինի Սիոնիստական ​​ռեժիմին/ Հայացք Լիբանանի Դիմադրության առաջնորդին ուղղված Իրանի նորընտիր նախագահի նամակին

Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում Իրանի ժողովրդի ընտրած նախագահը հայտարարել է, որ ամենայն հզորությամբ շարունակվելու է Դիմադրության նկատմամբ աջակցությունը։

Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլահն Իրանի նախագահական ընտրություններում Մասուդ  Փեզեշքյանի հաղթանակից հետո հղած ուղերձում շնորհավորելով Մասուդ  Փեզեշքյանին ընդգծել է.- «Մենք ձեր կողքին ենք և Աստծո կամոք,այս ճանապարհը շարունակելու ենք մինչև վերջնական հաղթանակի հասնելը, որի առանցքը հզոր ու սիրելի Իրանն է»։

Ըստ Parstoday-ի հաղորդման, Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքյանը ևս  պատասխան նամակում  իր հատուկ շնորհակալությունն է հայտնել  Սեյեդ Հասան Նասրալլահին և   լուրջ  աջակցություն՝  Դիմադրությանը։

Սեյեդ Հասան Նասրալլահին ուղղված Փեզեշքյանի նամակում նշվել են հետևյալ կետերը։ 

1. Սիոնիստական անօրինական ռեժիմի դեմ Իրանի մշտական ​​աջակցությունը  տարածաշրջանի ժողովրդի Դիմադրությանը։

2. Դիմադրությանն ուղղված աջակցությունը՝ որպես Իրանի Իսլամական Հանրապետության և նրա ղեկավարների սկզբունքային քաղաքականություն։

3. Դիմադրության շարժումների կողմից Սիոնիստական ​​ռեժիմի ռազմատենչ և հանցավոր քաղաքականությանը  դիմակայելու անհրաժեշտությունը։

4. Լիբանանի ժողովրդին  երջանակություն և առաջընթաց մաղթելը։

 

Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարին ուղղված Փեզեշքյանի  նամակում ասվում է․

Հարգելի պարոն Սեյեդ Հասան Նասրալլահ

Լիբանանի Հեզբոլլահի հարգելի գլխավոր քարտուղար,

Բարև Ձեզ։ Մեծ շնորհակալությամբ ստացա Ձեր արժեքավոր և սիրալիր ուղերձը, իմ Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ ընտրվելու կապակցությամբ։

Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես աջակցել է  տարածաշրջանի ժողովրդի Դիմադրությանն ընդդեմ  Սիոնիստական ​​անօրինական ռեժիմի: Դիմադրությանն աջակցելն արմատավորված է Իրանի Իսլամական Հանրապետության հիմնարար քաղաքականության մեջ, լուսահոգի Իմամ Խոմեյնիի  իդեալներում և մեծարգո առաջնորդի  ցուցումներում  և այն ամենայն հզորությամբ շարունակվելու է։ 

Վստահ եմ, որ տարածաշրջանի Դիմադրության շարժումները թույլ չեն տա այս ռեժիմին շարունակել իր ռազմատենչ և հանցավոր քաղաքականությունը Պաղեստինի ճնշված ժողովրդի և տարածաշրջանի այլ  ժողովուրդների դեմ։

Ես շնորհակալ եմ  ձեր  բարի  աղոթքների համար և Ամենակարող Աստծուց ձեզ համար  հայցում եմ  ավելի մեծ պատիվ ու պարծանք,  Լիբանանի ժողովրդի համար երջանկություն և առաջընթաց և Դիմադրության հերոս մոջահեդների համար  աստվածային աջակցություն։

Մասուդ  Փեզեշքյան

Իրանի նորընտիր նախագահ