Հայտնի է Իրանի նախագահի երդմնակալության օրը
Հուլիս 10, 2024 15:02 Asia/Tehran
Իրանի նախագահի երդմնակալությունը տեղի կունենա հուլիսի 30-ին, հայտնում է Մեհր գործակալությունը:
«Հուլիսի 30-ին Իսլամական խորհրդում տեղի կունենա Մասուդ Փեզեշքիանի երդման արարողությունը», - ասվում է հրապարակման մեջ։
Իրանի Իսլամական Հանրապետության նոր նախագահը հաղթել է հուլիսի 5-ին կայացած արտահերթ ընտրությունների երկրորդ փուլում: Առողջապահության նախկին նախարար, բարեփոխիչ Մասուդ Փեզեշքիանը դարձել է Իրանի 9-րդ նախագահը՝ հավաքելով ձայների մոտ 53,6%-ը։
Պիտակ