Իրանական 3 ֆիլմեր արժանացել են միջազգային փառատոնների մրցանակների
Իրանական «Ավան» ֆիլմն արժանացել է ֆրանսիական «Ռեմբո» փառատոնի «Լավագույն ֆիլմ» մրցանակին, իսկ «Դաշնամուր» և «Ջիրոֆթ» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերը ներառվել են «Արվեստը ճանապարհին է» 11-րդ փառատոնի մրցութային բաժնում։
Իրանի կինոն իր կյանքը սկսեց համաշխարհային կինոյից անմիջապես հետո։ Թեև սկզբում իրանական ֆիլմերը հիմնականում զվարճացնելու նպատակ ունեին, սակայն իսլամական հեղափոխության հաղթանակից հետո տասնամյակ առ տասնամյակ այս ոլորտը վերելք ապրեց ու զարգացավ։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Ալի Հազրաթիի «Ավան» ֆիլմը, որի պրոդյուսերն է Ալի Սարթիփը, ցուցադրվել է Ֆրանսիայի «Ռեմբո» 6-րդ փառատոնի մրցութային բաժնում և արժանացել «Լավագույն ֆիլմ» մրցանակին։ Փառատոնի շրջանակներում ցուցադրվել են ֆիլմեր Իրանից, Ֆրանսիայից, Պաղեստինից, Արգենտինայից և այլ երկրներից։
Ֆիլմը ռոմանտիկ ու առեղծվածային պատմություն է Նավիդ Ֆալլահաթիի մասին, ով երազում է դառնալ դերասան։ Գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու և իր երազանքին հասնելու համար նա պետք է տեղափոխվի մի մեկուսացած քաղաք և մյուս դերասանների հետ անցնի հատուկ հոգեբանական պատրաստվածություն։
Մարջան Քեշանիի «Ջիրաֆթ» և Մարջան Քեշանիի ու Շահաբ Շամսի «Դաշնամուր» կարճամետրաժ անիմացիաները ներառվել են «Արվեստը ճանապարհին է» 11-րդ փառատոնի մրցութային բաժնում։
«Ջիրաֆթ» անիմացիան ներկայացնում է մի աստվածուհու կողմից սափորի վրա նկարված արծվի և օձի ճակատամարտը։
«Դաշնամուրը» պատմում է մի մարդու մասին, ով ուզում է դաշնամուր գնել, բայց պատերազմը նրան զրկում է կյանքի ամենասովորական պայմաններից։
«Արվեստը ճանապարհին է» փառատոնի շրջանակներում ցուցադրվում են մշակույթի և արվեստի, մշակութային ժառանգության, սոցիալական հարաբերությունների և շրջակա միջավայրի պաշտպանության թեմաներով ֆիլմեր։
Փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 13-ին՝ Ֆրանսիայում։