Իրանի ներկայացուցչությունը ՄԱԿ-ում. Իրանը ոչ մի զենք չի տրամադրել Եմենի Անսարուլլահին
https://parstoday.ir/hy/news/iran-i220434-Իրանի_ներկայացուցչությունը_ՄԱԿ_ում._Իրանը_ոչ_մի_զենք_չի_տրամադրել_Եմենի_Անսարուլլահին
ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցչությունը, ի պատասխան ԱՄՆ-ի այն պնդմանը, որ Եմենում Անսարուլլահ շարժումն օգտագործել է իրանական հրթիռ՝ նորվեգական նավը թիրախավորելու համար, հայտարարեց, որ Իրանը ոչ մի զենք էլ չի տրամադրել Անսարուլլահին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 12, 2024 14:35 Asia/Tehran
  • Իրանի ներկայացուցչությունը ՄԱԿ-ում. Իրանը ոչ մի զենք չի տրամադրել Եմենի Անսարուլլահին

ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցչությունը, ի պատասխան ԱՄՆ-ի այն պնդմանը, որ Եմենում Անսարուլլահ շարժումն օգտագործել է իրանական հրթիռ՝ նորվեգական նավը թիրախավորելու համար, հայտարարեց, որ Իրանը ոչ մի զենք էլ չի տրամադրել Անսարուլլահին:

Associated Press լրատվական գործակալությունը հինգշաբթի օրը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, պնդեց, որ ըստ իրականացված հետաքննության, Կարմիր ծովում նորվեգական դրոշով նավթատարին խոցած հրթիռի բեկորները իրանական արտադրության են եղել։

Անցյալ տարվա դեկտեմբերին Եմենի Անսարուլլահը թեւավոր հրթիռով թիրախավորեց Կարմիր ծովում գտնվող Նորվեգիայի դրոշով նավթատարը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Նյու Յորքում ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչը, ի պատասխան այն պնդմանը, թե Անսարուլլահը իրանական հրթիռ է կիրառել նորվեգական նավի թիրախավորման համար, հայտարարել է, որ Իրանը ոչ մի զենք էլ չի տրամադրել Անսարալլահին, և որ Եմենի զինված ուժերն ձեռք են բերել մեծ ռազմական հնարավորություններ՝ ապավինելով սեփական ներուժին։

ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցչության հայտարարության համաձայն՝ «եմենցիների դեմ պատերազմի երկարաձգումը նրանց սպառազինական կարողությունների զարգացման գլխավոր գործոնն է եղել»։

2023 թվականի հոկտեմբերի 17-ից սկսած Իրաքում և Սիրիայում ԱՄՆ ռազմաբազաները անօդաչու թռչող սարքերի, արկերի ու հրթիռային հարձակումների թիրախ են դարձել։

Գազայի հատվածի վրա Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումներից և դրանց նկատմամբ Վաշինգտոնի աջակցությունից հետո, Արևմտյան Ասիայի տարածաշրջանում, այդ թվում՝ Իրաքում և Սիրիայում Իսլամական դիմադրության խմբերը, ինչպես նաև Եմենի ուժերը նախազգուշացրել են Միացյալ Նահանգներին, որ թիրախ են դարձնելու այդ երկրի բազաները տարածաշրջանում ։

Ի աջակցություն Գազայի հատվածում պաղեստինյան ազգի դիմադրության՝ Եմենի բանակը թիրախավորել է Կարմիր ծովում և Բաբ ալ-Մանդաբի նեղուցում մի քանի իսրայելական կամ Պաղեստինի օկուպացված տարածքներ ուղեւորվող նավեր։