Իրանում վերսկսվում է Ադրբեջանի Հանրապետության դեսպանության գործունեությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i220556-Իրանում_վերսկսվում_է_Ադրբեջանի_Հանրապետության_դեսպանության_գործունեությունը
Ըստ Iran Press լրատվական գործակալության, վերսկսվել է Իրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան գործունեությունը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 16, 2024 16:23 Asia/Tehran
  • Իրանում վերսկսվում է Ադրբեջանի Հանրապետության դեսպանության գործունեությունը

Ըստ Iran Press լրատվական գործակալության, վերսկսվել է Իրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան գործունեությունը։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը իր հաղորդագրության միջոցով տեղեկացնում է. «Ներկայումս իրականացվում են համապատասխան գործողություններ Իրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանության նոր շենքում հյուպատոսական ծառայությունների կազմակերպման ուղղությամբ, և առաջիկայում հյուպատոսական ծառայությունների վերսկսման վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն»։