Guardian. Իրանում պահպանվել է ռազմավարական միասնությունն ու համախմբվածությունը
The Guardian թերթը գրել է. «Հակառակ Իրանի իշխանությունների բացերի առկայության մասին Թրամփի պնդումներին, ապացույցները ցույց են տալիս, որ երկիրը զգալի համախմբվածություն է վայելում պատերազմական պայմաններից բխող վիճակում»։
Pars Today-ի՝ հաղորդմամբ՝ Guardian-ըը գրել է. «Թրամփը նախկինում պնդել էր, թե իրանցի պաշտոնյաների միջև աճել են վեճերը, սակայն շատ փորձագետներ կասկածի տակ են դրել այս գնահատականը»։
Թերթը գրել է, որ վերլուծաբանների կարծիքով, չնայած մեծ թվով բարձրաստիճան հրամանատարների սպանություններին, Իրանի կառավարման կառուցվածքը կարողացել է պահպանել իր ինստիտուցիոնալ համախմբվածությունը։
The Guardian-ը նշել է, որ Թրամփը վերջին երեք օրերի ընթացքում երկու անգամ պնդել է իրանցի պաշտոնյաների միջև բացերի առկայության մասին, հավելելով. «Այս պնդումը ուշագրավ է, քանի որ նա նախկինում հայտարարել էր, որ ճշգրիտ պատկերացում չունի Իրանի նոր ղեկավարության մասին»։