Հնդկաստանն հյուրնկալում է BRICS-ի շրջակա միջավայրի հարցերով նախարարների հանդիպումը
Pars Today – Երեքշաբթի օրը Նյու Դելիում տեղի է ունենում BRICS-ի շրջակա միջավայրի հարցերով նախարարների 12-րդ հանդիպումը, որին մասնակցում են Իրանը և կազմակերպության անդամ այլ պետություններ։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով ԻԻՀ լրատվական գործակալությունը (IRIB), Իրանի փոխնախագահ և շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության ղեկավար Շինա Անսարին մեկնել է Նյու Դելի՝ մասնակցելու BRICS-ի շրջակա միջավայրի հարցերով նախարարների 12-րդ հանդիպմանը։
Հանդիպումն անցկացվում է 2026 թվականին BRICS-ում Հնդկաստանի նախագահության շրջանակներում՝ «Կառուցելով հանուն դիմակայունության, նորարարության, համագործակցության և կայունության» խորագրի ներքո։
Համաձայն հայտարարված օրակարգի՝ գագաթնաժողովի ընթացքում շրջակա միջավայրին առնչվող քննարկումների չորս հիմնական ուղղություններն են՝ կայուն կենսակերպի խթանումը, անտառների պահպանությունն ու աղետների նկատմամբ դիմակայունությունը, շրջանաձև տնտեսությունը և կլիմայի փոփոխությանը հարմարվողականությունը։
Այս գագաթնաժողովում BRICS անդամ երկրների նախարարները, բարձրաստիճան պաշտոնյաները և քաղաքականության մշակողները կքննարկեն շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում համագործակցության ամրապնդումը, փորձի փոխանակումը և ընդհանուր դիրքորոշումների ձեռքբերումը՝ կայուն զարգացման հասնելու և ազգային դիմադրողականությունը բարձրացնելու համար։