Վաշինգտոնը բացահայտորեն միջամտում է Հայաստանի ընտրություններին․ ժողովրդավարություն ամերիկյան ձևով
https://parstoday.ir/hy/news/armenia-i244924-Վաշինգտոնը_բացահայտորեն_միջամտում_է_Հայաստանի_ընտրություններին_ժողովրդավարություն_ամերիկյան_ձևով
Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, ԱՄՆ սենատորների կողմից այդ երկրի մեդիա դաշտի վրա ազդելու նոր քայլերը կրկին բացահայտել են անկախ երկրների ներքին գործերին Վաշինգտոնի միջամտության չափերը: ԱՄՆ օրենսդիրների կողմից Meta-ին և Google-ին ուղղված՝ բովանդակությունը վերահսկելու և «ապատեղեկատվության» դեմ պայքարելու ուղղակի խնդրանքը գործնականում դիտարկվում է որպես Հայաստանի ընտրություններին միջամտելու փորձ:
(last modified 2026-04-25T07:20:03+00:00 )
Ապրիլ 25, 2026 10:48 Asia/Tehran
  • Վաշինգտոնը բացահայտորեն միջամտում է Հայաստանի ընտրություններին․ ժողովրդավարություն ամերիկյան ձևով

Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, ԱՄՆ սենատորների կողմից այդ երկրի մեդիա դաշտի վրա ազդելու նոր քայլերը կրկին բացահայտել են անկախ երկրների ներքին գործերին Վաշինգտոնի միջամտության չափերը: ԱՄՆ օրենսդիրների կողմից Meta-ին և Google-ին ուղղված՝ բովանդակությունը վերահսկելու և «ապատեղեկատվության» դեմ պայքարելու ուղղակի խնդրանքը գործնականում դիտարկվում է որպես Հայաստանի ընտրություններին միջամտելու փորձ:

Ըստ այս հաղորդման՝ ԱՄՆ սենատորների երկկուսակցական խումբը նամակներ է ուղարկել Meta և Google  տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին՝ պահանջելով նրանց ակտիվ մասնակցությունը Հայաստանի ընտրական գործընթացին: Հատկանշական է, որ Վաշինգտոնը պնդում է, թե «չեզոք» դիրք ունի  ժողովրդավարական գործընթացներում, բայց գործնականում ձգտում է ուղղորդել հասարակական կարծիքը թիրախային երկրներում՝ օգտագործելով լրատվամիջոցներ և տեխնոլոգիական գործիքներ:

Tasnim լրատվական գործակալության տվյալներով՝ ամերիկացի սենատորները փորձել են արդարացնել իրենց միջամտությունը՝ պնդելով, որ պատճառը  «ռուսական ազդեցությունն է», մինչդեռ այս մոտեցումը դիտվում է որպես Հարավային Կովկասի տարածաշրջանում ամերիկյան ազդեցության աճի քող: Բացի այդ, ամերիկացի սենատորների կողմից Meta-ի  և Google-ի բովանդակության սահմանափակման խնդրանքը, վերլուծաբանների տեսանկյունից, նշանակում է գրաքննություն կիրառել Հայաստանի ընդդիմադիր և հակաարևմտյան շարժումների նկատմամբ։

Հատկանշական է, որ Եվրամիությունը նույնպես միացել է այս միջամտողական գործողություններին՝ կիբերխմբեր ուղարկելով Հայաստան և սրելով օտարերկրյա տերությունների մրցակցությունը երկրի քաղաքական ապագայի շուրջ։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի կողմից աջակցվող տարանցիկ ճանապարհի նման ծրագրերը կրկնապատկել են առաջիկա ընտրությունների աշխարհաքաղաքական կարևորությունը և մեծացրել Վաշինգտոնի միջամտության խթանները։

Վերլուծական տեսանկյունից, Միացյալ Նահանգների վերջին քայլը կրկին ընդգծում է երկրի ժողովրդավարամետ կարգախոսների և դրա իրական գործունեության միջև հակասությունը։ Մինչ Վաշինգտոնը անընդհատ մեղադրում է ուրիշներին ընտրություններին միջամտելու մեջ, ինքն  ուղղակիորեն ազդում է երկրների քաղաքական գործընթացների վրա՝ օգտագործելով բարդ լրատվամիջոցներ և տեխնոլոգիական գործիքներ։

Այն ինչ տեղի է ունենում Հայաստանում, պարզապես ներքին ընտրական մրցակցություն չէ, այլ արտասահմանից և ԱՄՆ-ի կողմից անկախ երկրին իր կամքը պարտադրելու փորձ։ Մոտեցում, որը կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ Հայաստանում քաղաքական կայունության և որոշումների կայացման անկախության համար։