Իրանի խորհրդարանը քայլեր է ձեռնարկում Հորմուզի նեղուցի նկատմամբ ինքնիշխանությունը օրենսդրորեն ամրագրելու ուղղությամբ
Իսլամական խորհրդարանի խոսնակը հայտնել է օրինագծի մշակման մասին, որի նպատակն է ամրապնդել ինքնիշխանությունն ու ապահովել կայուն անվտանգությունը Հորմուզի նեղուցում և Պարսից ծոցում։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը, Աբբաս Գուդարզին Tasnim-ի հետ զրույցում Հորմուզի նեղուցը բնութագրել է որպես Իրանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ակտիվ և անխախտելի ներուժ։ Նա նշել է, որ խորհրդարանը մտադիր է օրենքով ամրագրել Իրանի դիրքորոշումն ու իրավունքներն այս հարցում՝ կանխելու համար ապագայում որևէ զիջում կամ զիջողական մոտեցում։
Նա հավելեց, որ այս օրենքի ցանկացած խախտում կդիտարկվի որպես քրեական հանցագործություն, իսկ համապատասխան պաշտոնատար անձինք պատասխանատվության կենթարկվեն։ Գուդարզին նշեց, որ խորհրդարանի նախագահությանը ներկայացված առաջարկներն ուղարկվել են Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողով՝ դրանք «Հորմուզի նեղուցում և Պարսից ծոցում անվտանգության ու կայուն առաջընթացի ապահովման ռազմավարական գործողությունների ծրագիր» վերնագրով մեկ միասնական օրինագծում միավորելու նպատակով։