Թեհրանի և Եվրոպայի հարաբերություններում սառնությունը սխալ հաշվարկների արդյունք է․ Քանանի
https://parstoday.ir/hy/news/iran-i220792-Թեհրանի_և_Եվրոպայի_հարաբերություններում_սառնությունը_սխալ_հաշվարկների_արդյունք_է_Քանանի
Իրանի և Եվրոպայի հարաբերություններում սառնությունը ԱՄՆ-ի ճնշմանը ենթարկվող եվրոպական կողմի սխալ հաշվարկների արդյունք է։Այս մասին ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 22, 2024 13:57 Asia/Tehran
  • Թեհրանի և Եվրոպայի հարաբերություններում սառնությունը սխալ հաշվարկների արդյունք է․ Քանանի

Իրանի և Եվրոպայի հարաբերություններում սառնությունը ԱՄՆ-ի ճնշմանը ենթարկվող եվրոպական կողմի սխալ հաշվարկների արդյունք է։Այս մասին ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։

«Հարաբերությունների սառնությունը, այլ կերպ ասած՝ երկկողմ հարաբերություններում առկա ներուժի պատշաճ չօգտագործումը ոչ թե Իրանի մոտեցման արդյունք է, այլ Եվրոպայի սխալ հաշվարկների կամ ԱՄՆ կառավարության սխալ քաղաքականության ճնշմանը ենթարկվելու արդյունք», - ասել է Քանանին։

Նա ընդգծել է, որ եթե Եվրոպան անկախ հայացքներ ունենա և Իրանի հետ հարաբերություններում կենտրոնանա իր ազգային շահերի վրա, ապա Թեհրանի և եվրոպական երկրների միջև հարաբերությունները կբարելավվեն: