Բաշար Ասադը կարևորել է Թեհրան-Դամասկոս ռազմավարական հարաբերությունների ընդլայնումը
(last modified Tue, 23 Jul 2024 08:19:27 GMT )
Հուլիս 23, 2024 11:49 Asia/Tehran
  • Բաշար Ասադը կարևորել է Թեհրան-Դամասկոս ռազմավարական հարաբերությունների ընդլայնումը

Իրանի պատվիրակության հետ հանդիպմանը, Սիրիայի նախագահն ընդգծել է հարաբերությունների ընդլայնումն ու տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցության ամրապնդումը։

Ըստ սիրիական լրատվական գործակալության (SANA), Սիրիայի Հանրապետության նախագահ Բաշար Ասադը երեկ (երկուշաբթի) հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով ավագ խորհրդական Ալի Ասղար Խաջիի և նրան ուղեկցող պատվիրակության հետ։ Այս հանդիպմանը Բաշար Ասադն ընդգծել է Սիրիայի և Իրանի միջև հարաբերությունների ընդլայնումը և տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության ու համակարգման ամրապնդումը։

Այս հանդիպմանը կողմերը քննարկել են տարբեր հարցեր, հատկապես երկկողմ հարաբերությունների թեմայով:

Ալի Ասղար Խաջին հանդիպել է նաև արտաքին գործերի և փախստականների նախարար Ֆեյսալ ալ-Մեղդադի հետ և քննարկել երկու երկրների հարաբերությունները։

Բաշար Ասադը վերջերս Իրանի նորընտիր նախագահ Փեզեշքյանի հետ հեռախոսազրույցում հաջողություն մաղթեց նրան այս մեծ և կարևոր ազգային պատասխանատվության իրականացման գործում։ Ասադը նշեց, որ Իրանի հնագույն ժողովուրդը փայլուն անցյալ ունի և մեծ նվաճումներ է արձանագրել և Իրանը հզոր պետություն է։

Սիրիայի Հանրապետության նախագահը իր երկրի և Իրանի փոխհարաբերությունները համարել է կայունության հիմք և տարածաշրջանի վրա արտաքին գերիշխանության տիրակալությունը կանխելու հիմնական գործոն և հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության համագործակցությամբ,  կփորձեն էլ ավելի ամրապնդել այս հարաբերությունները։