Քերմանի Մահան այգի․ Ջրի ու բնության խաղն անապատում
https://parstoday.ir/hy/news/iran-i220842-Քերմանի_Մահան_այգի_Ջրի_ու_բնության_խաղն_անապատում
Pars Today-ի հաղորդմամբ՝ Իրանի Քերման նահանգի Մահան այգին, ամենագեղեցիկ և պատմական այգիներից մեկը, իրենից ներկայացնում է իրանական ինքնության և արվեստի միաձուլումը: Ջրի, այգու և աչք շոյող ճարտարապետության համադրությունն այգին վերածել են դրախտի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 24, 2024 07:44 Asia/Tehran
  • Քերմանի Մահան այգի․ Ջրի ու բնության խաղն անապատում

Pars Today-ի հաղորդմամբ՝ Իրանի Քերման նահանգի Մահան այգին, ամենագեղեցիկ և պատմական այգիներից մեկը, իրենից ներկայացնում է իրանական ինքնության և արվեստի միաձուլումը: Ջրի, այգու և աչք շոյող ճարտարապետության համադրությունն այգին վերածել են դրախտի։

Իրանի ամենամեծ նահանգի՝ Քերմանի ավելի քան 800 նյութական և ոչ նյութական ժառանգության նմուշներ, որոնք գրանցված են Իրանի ազգային հարստության ցանկում և 7 պատմական հուշարջաններ՝ որոնք գրանցված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմամշակութային ժառանգության ցանկում։   

Նահանգը հարուստ է բնական ու պատմական վայրերով։  Այստեղ են ծնվել նաև այնպիսի մեծ մարդիկ, գրողներ ու բանաստեղծներ, ինչպես՝ Բաստանի Փարիզին, Հուշանգ Մուրադի Քերմանին, պրոֆեսոր Իրաջ Բաստամին, ու նաև գեներալ-լեյտենանտ հաջ Ղասեմ Սոլեյմանին։

Քերմանի տեսարժան վայրերից են Բամ ամրոցը, Մահան այգին, Ռայեն ամրոցը, Լութ անապատը, Ֆաթհաբադ այգին, ինչպես նաև, գեներալ-լեյտենանտ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի ծննդավայր  Ղանաթ Մալիք Քերման գյուղը ու գեներալի գերեզմանը։ 

Այս հոդվածում կխոսենք Մահան այգու մասին

Շահզադե Մահան կամ Մահան այգին Իրանի պատմական այգիներից է։ Այն գտնվում է Մահան քաղաքից մոտ 2 կմ հեռավորության վրա և Քերման քաղաքի մոտ՝ Տիգրան լեռների լանջերին։ Այգին Իրանի դասական այգիներից է, որը ներկայացնում է իրանական ինքնության և արվեստի միաձուլումը: Ջրի, այգու և աչք շոյող ճարտարապետության համադրությունն այգին վերածել են դրախտի։

Քերմանի Մահան այգին

 

Մահան այգին

Մահան այգու պատմությունը

Այգին հիմնադրել է Քերմանի  ժամանակի տիրակալ Մոհամմադ Հասան Խան Սարդար Իրավանին։ Այգու կառուցման աշխատանքներն ավարտվել են արքայազն Աբդուլ Համիդ Միրզա Նասիր ալ-Դաուլայի կառավարման 11-րդ տարում։

Այգու կառուցումը թվագրվում է մեր թվարկության 1897 թվականով: Այն վերականգնվել է 1958 թվականին և կրկին1981 թվականի երկրաշարժից հետո, որի ժամանակ այն վնասվել էր։ Դրանից հետո գրանցվել է Իրանի ազգային հուշարձանների ցանկում։

Մահան այգին ՅՈՒԵՆՍԿՕ-ում գրանցված Իրանի 9 այգիներից է։  Այգու մասին տեղեկատվությունը թարգմանվել է 35 լեզուներով և ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի զբոսաշրջության քարտեզում։

Մահան այգին

Մահան այգու կառույցը

Այգին կառուցված է այնպես, որ ներս մտնելիս հատկապես գլխավոր տան վերին հարկից, երևում  է ամբողջ այգին, ինչպես նաև Չահարբաղն ու մոտակա տեսարանը։

Մահան այգին, շրջապատված անապատով

Մահան այգու տարբեր հատվածները

Մահան այգին ունի եզակի գեղեցկություն։ Այն բաղկացած է գլխավոր մուտքից, բաղնիքից,  առանձնատնից, ջրամատակարարման ցանցից և լճակից ու շրջապատված է բարձր պարսպով։ Այգին ունի 12 մակարդակի աստիճաններ, ջրվեժներ, շատրվաններ ու երկու լճակ։

Առանձնատան հետևում կա պտղատու այգի, որից օգտվել են այգու տերերը։ Այգի մտնող ջրի հոսքը բաշխված է այնպես, որ տարածքը  ոռոգելուց հետո, այն առվակների ու ջրվեժների տեսքով իջնի ներքև։  

Ջուրն արքայազն Մահանի այգու հիմնական առանցքն է

 

Մահան այգու առանձնատունը
Մահան այգին գիշերով

Այգու աշխարհագրական դիրքը

Այգին գտնվում է Քերմանից Բամ տանող ճանապարհին, ինչպես նաև պատմական մետաքսի ճանապարհին, ինչի շնորհիվ այս վայրը շատ հարմար է եղել նման գեղեցիկ այգի կառուցելու համարԼ։  Այսօր էլ այգին գտնվում է տարածաշրջանային կարևոր գործարքների ճանապարհին։

Մետաքսի ճանապարհի վրա գտնվող  Մահանի այգու հին տեսարանը