Քերմանի Մահան այգի․ Ջրի ու բնության խաղն անապատում
Pars Today-ի հաղորդմամբ՝ Իրանի Քերման նահանգի Մահան այգին, ամենագեղեցիկ և պատմական այգիներից մեկը, իրենից ներկայացնում է իրանական ինքնության և արվեստի միաձուլումը: Ջրի, այգու և աչք շոյող ճարտարապետության համադրությունն այգին վերածել են դրախտի։
Իրանի ամենամեծ նահանգի՝ Քերմանի ավելի քան 800 նյութական և ոչ նյութական ժառանգության նմուշներ, որոնք գրանցված են Իրանի ազգային հարստության ցանկում և 7 պատմական հուշարջաններ՝ որոնք գրանցված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմամշակութային ժառանգության ցանկում։
Նահանգը հարուստ է բնական ու պատմական վայրերով։ Այստեղ են ծնվել նաև այնպիսի մեծ մարդիկ, գրողներ ու բանաստեղծներ, ինչպես՝ Բաստանի Փարիզին, Հուշանգ Մուրադի Քերմանին, պրոֆեսոր Իրաջ Բաստամին, ու նաև գեներալ-լեյտենանտ հաջ Ղասեմ Սոլեյմանին։
Քերմանի տեսարժան վայրերից են Բամ ամրոցը, Մահան այգին, Ռայեն ամրոցը, Լութ անապատը, Ֆաթհաբադ այգին, ինչպես նաև, գեներալ-լեյտենանտ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի ծննդավայր Ղանաթ Մալիք Քերման գյուղը ու գեներալի գերեզմանը։
Այս հոդվածում կխոսենք Մահան այգու մասին
Շահզադե Մահան կամ Մահան այգին Իրանի պատմական այգիներից է։ Այն գտնվում է Մահան քաղաքից մոտ 2 կմ հեռավորության վրա և Քերման քաղաքի մոտ՝ Տիգրան լեռների լանջերին։ Այգին Իրանի դասական այգիներից է, որը ներկայացնում է իրանական ինքնության և արվեստի միաձուլումը: Ջրի, այգու և աչք շոյող ճարտարապետության համադրությունն այգին վերածել են դրախտի։
Մահան այգու պատմությունը
Այգին հիմնադրել է Քերմանի ժամանակի տիրակալ Մոհամմադ Հասան Խան Սարդար Իրավանին։ Այգու կառուցման աշխատանքներն ավարտվել են արքայազն Աբդուլ Համիդ Միրզա Նասիր ալ-Դաուլայի կառավարման 11-րդ տարում։
Այգու կառուցումը թվագրվում է մեր թվարկության 1897 թվականով: Այն վերականգնվել է 1958 թվականին և կրկին1981 թվականի երկրաշարժից հետո, որի ժամանակ այն վնասվել էր։ Դրանից հետո գրանցվել է Իրանի ազգային հուշարձանների ցանկում։
Մահան այգին ՅՈՒԵՆՍԿՕ-ում գրանցված Իրանի 9 այգիներից է։ Այգու մասին տեղեկատվությունը թարգմանվել է 35 լեզուներով և ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի զբոսաշրջության քարտեզում։
Մահան այգու կառույցը
Այգին կառուցված է այնպես, որ ներս մտնելիս հատկապես գլխավոր տան վերին հարկից, երևում է ամբողջ այգին, ինչպես նաև Չահարբաղն ու մոտակա տեսարանը։
Մահան այգու տարբեր հատվածները
Մահան այգին ունի եզակի գեղեցկություն։ Այն բաղկացած է գլխավոր մուտքից, բաղնիքից, առանձնատնից, ջրամատակարարման ցանցից և լճակից ու շրջապատված է բարձր պարսպով։ Այգին ունի 12 մակարդակի աստիճաններ, ջրվեժներ, շատրվաններ ու երկու լճակ։
Առանձնատան հետևում կա պտղատու այգի, որից օգտվել են այգու տերերը։ Այգի մտնող ջրի հոսքը բաշխված է այնպես, որ տարածքը ոռոգելուց հետո, այն առվակների ու ջրվեժների տեսքով իջնի ներքև։
Այգու աշխարհագրական դիրքը
Այգին գտնվում է Քերմանից Բամ տանող ճանապարհին, ինչպես նաև պատմական մետաքսի ճանապարհին, ինչի շնորհիվ այս վայրը շատ հարմար է եղել նման գեղեցիկ այգի կառուցելու համարԼ։ Այսօր էլ այգին գտնվում է տարածաշրջանային կարևոր գործարքների ճանապարհին։