Բրիտանիայի դեսպանը կանչվել է ԻԻՀ ԱԳՆ
Հուլիս 25, 2024 11:57 Asia/Tehran
Պատժամիջոցները շրջանցելու մեղադրանքով Իրանի քաղաքացուն ԱՄՆ-ին արտահանձնելու Բրիտանիայի կառավարության որոշումից հետո, Թեհրանում Լոնդոնի դեսպան Սայմոն Շերկլիֆը կանչվել է ԻԻՀ ԱԳՆ։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ԱԳՆ հյուպատոսական վարչության գլխավոր տնօրենը դեսպանին է փոխանցել ԻԻՀ քաղաքացուն ապօրինի ձերբակալելու և ԱՄՆ արտահանձնելու կապակցությամբ Թեհրանի բողոքը։
Ըստ այս հաղորդման՝ ԻԻՀ քաղաքացուն ապօրինի ձերբակալելու և ԱՄՆ արտահանձնելու Բրիտանիայի որոշման մասին տեղեկանալուց հետո, Իրանի ԱԳ նախարարությունը ջանքեր է գործադրում՝ դիվանագիտական ուղիներով վերջինիս ազատ արձակելու ուղղությամբ։
Պիտակ