Իրանն արձագանքել է ԱՄՆ Կոնգրեսում Նեթանյահուի ելույթին
(last modified Thu, 25 Jul 2024 13:34:45 GMT )
Հուլիս 25, 2024 17:04 Asia/Tehran
  • Իրանն արձագանքել է ԱՄՆ Կոնգրեսում Նեթանյահուի ելույթին

Արձագանքելով ԱՄՆ-ում Իսրայելի ​​ռեժիմի վարչապետի արտահայտություններին, Իրանի ԱԳՆ խոսնակն ասել է.- Իսրայելի կեղծ ռեժիմի թիվ մեկ հանցագործ Բենիամին Նեթանյահուն 9 ամիս շարունակ ցեղասպանություն և մանկասպանություն գործելուց հետո գտնվում է իր աջակիցների գրկում,  և «ամոթ» բառը  շատ քիչ է այս խայտառակության  համար:

Tasnim լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին  արձագանքելով Իսրայելի ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ԱՄՆ կատարած այցին,  X -ի իր միկրոբլոգում  արած գրառման մեջ անդրադառնալով այսօր իր աջակիցների գրկում գտնվող կեղծ ռեժիմի նախարարի  հանցագործ  լինելու փաստին՝ Գազայում  9 ամիս շարունակ  ցեղասպանություն և մանկասպանություն կատարելու համար,   նշել է,-Ահա թե ինչպես են ձախողվել արևմտյան քաղաքակրթության մի քանի տասնամյակների խաբուսիկ ջանքերը՝ աշխարհին անմեղ և մարդասեր երևալու համար, սակայն ամբողջ աշխարհին բացահայտվել է ԱՄՆ-ի  քաղաքականության դաժան ու ստոր իմիջը։

Քանանին հավելել է,-Այժմ ամերիկացի և եվրոպացի առաջնորդներից և պետական ​​այրերից լսվող ամենազավեշտալի կարգախոսը մարդու իրավունքների կարգախոսն է, սակայն պաղեստինցիների բնական իրավունքները, ներառյալ կյանքի իրավունքը, անվտանգությունը, ջրի, սննդի, դեղորայքի,  բուժման  և այլնի իրավունքը  աշխարհի աչքի առաջ Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին   ոտնահարվում է ամենասարսափելի ձևով , իսկ պաղեստինցի երեխաները ամեն օր մորթվում են Թել Ավիվի դահիճի կողմից, բայց այս բոլոր հանցագործությունների դիմաց ԱՄՆ-ի կառավարությունն ու Կոնգրեսը ծափերով ու սուլոցներով են դիմավորում  այս դահիճին(Նեթանյահուին)։

Իրանի ԱԳՆ խոսնակը վերջում  ընդգծել է, որ «ամոթ» բառը շատ քիչ է այս խայտառակության  համար:

Իսրայելի կեղծ ռեժիմի վարչապետը չորեքշաբթի 2024 թվականի հուլիսի 24-ին ԱՄՆ Կոնգրեսում հանդես եկավ ելույթով,որի ընթացքում  կրկնեց  իր կեղծ հայտարարություններն ու ստերը, ընդորում Կոնգրեսի 128 ներկայացուցիչներ բոյկոտել էին  Նեթանյահուի ելույթը և չէին մասնակցել այդ  հանդիպմանը։

Իսկ Միչիգանի դեմոկրատ և մուսուլման ներկայացուցիչ Ռաշիդա Թլաիբը  մասնակցել էր կոնգրեսին, ով իր ձեռքում ցուցանակ էր պահել ,որի մի կողմում գրված է եղել՝ «ցեղասպանության մեղավորը», իսկ մյուս կողմում «Պատերազմական հանցագործը պետք է ձերբակալվի»  բողոքել է ԱՄՆ Կոնգրեսում Նեթանյահուի ներկայության դեմ: