ԻԻՀ առաջնորդ․ Պաղեստինին համաշխարհային աջակցությունը բխում է իսլամական հեղափոխության ոգուց
https://parstoday.ir/hy/news/iran-i220924-ԻԻՀ_առաջնորդ_Պաղեստինին_համաշխարհային_աջակցությունը_բխում_է_իսլամական_հեղափոխության_ոգուց
ԻԻՀ առաջնորդը հայտարարել է, որ այս օրերին աշխարհում ծայր առած Պաղեստինի աջակցության շարժումներն իսլամական հեղափոխության ոգու արդյունքն են։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2024 07:04 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդ․ Պաղեստինին համաշխարհային աջակցությունը բխում է իսլամական հեղափոխության ոգուց

ԻԻՀ առաջնորդը հայտարարել է, որ այս օրերին աշխարհում ծայր առած Պաղեստինի աջակցության շարժումներն իսլամական հեղափոխության ոգու արդյունքն են։

Առաջնորդի մամուլի գրասենյակը հրապարակել է Թեհրան  նահանգի նահատակների համագումարի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ նրա ելույթը։ Հանդիպումը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան՝ իմամ Խոմեյնու  սրբավայրում:

Հանդիպմանն առաջնորդը նշել է, որ Իրան-Իրաք պատերազմի սրբազան պաշտպանության տարիներին մոջահեդներն աշխարհին փոխանցեցին դիմադրության ու դիմակայության ուղերձը։ Նա նշել է․ «Շատ փորձագետներ հստակ նշում են, որ այս օրերին աշխարհում ծայր առած Պաղեստինի աջակցության շարժումներն իսլամական հեղափոխության ոգու արդյունքն են»։

Այաթոլլահ Խամենեին հավելել է․ «Այսօր աշխարհում ի աջակցություն Պաղեստինի հնչեցվող կարգախոսներն ու դիրքորոշումներն իմամ Խոմեյնու դիրքորոշումներն են և Իրանի ժոովրդի սրտերից բխած կարգախոսները։

Անդրադառնալով ամերիկյան ԲՈՒՀ-երում ծայր առած պաղեստինամետ ուսանողների շարժմանն առաջնորդը նշել է, որ դա Իրանի ժողովրդի շարժման և մեծարգո իմամի ջերմ շնչի արդյունքներից է, որը ժամանակակից պատմության մեջ եզակի երևույթ է։

Նա նշել է․ «ԱՄՆ-ում պաղեստինամետ համալսարանականների ցույցերն այնքան են ընդլայնվել, որ կառավարությունը խախտել է իր բոլոր կարգախոսներն, իսկ ոստիկանությունը տեսախցիկների առաջ ոտքերով ու ձեռնաշղթաներով հարվածում է ուսանողներին և դասախոսներին։ Այն, ինչ նրանք ուզում էին անել Իրանում, պատահեց իրենց հետ»։

Նշելով, որ վերջին տարիներին ԻԼԻՊ-ի ու Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարի ասպարեզում իրանցի երիտասարդների ներկայությունը սրբազան պաշտպանության տարիների ոգու արդյունքն է, առաջնորդն ասել է․ «Անցած տարիներին տեղի ունեցած իրադարձություններում և  ապստամբություններում, այդ թվում՝ Թեհրանի 2009թ․ ապստամբության ժամանակ, իմամին կամ սրբազան պաշտպանության դարաշրջանը չտեսած երիտասարդներն ասպարեզ եկան այդ ժամանակաշրջանի ոգով և խափանեցին Իրանի ժողովրդի համար խնդիրներ ստեղծելու թշնամու  ծրագիրը»։