Թեհրանի համալսարանում իրանցիները վերջին հրաժեշտն են տվել Իսմայիլ Հանիեյին
Օգոստոս 01, 2024 06:27 Asia/Tehran
Այսօր առավոտյան Թեհրանի համալսարանում տեղի է ունեցել ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեյի վերջին հրաժեշտի արարողությունը։
Մեհր գործակալության փոխանցմամբ՝ արարողությունը մեկնարկել էր առավոտյան 8։00-ին, և 8։30-ին ԻԻՀ առաջնորդը աղոթք է կարդացել՝ Դիմադրության նշանավոր նահատակի համար։
ԻԻՀ առաջնորդը վերջին հրաժեշտն է տվել Իսմայիլ Հանիեյին և գրկել ու ցավակցել նրա հարազատներին։
Թեհրանի համալսարանից Հանիեյի աճյունը տեղափոխվել է Ազատության հրապարակ։
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան Իսմայիլ Հանիեյի՝ Թեհրանում գտնվող կեցության վայրի դեմ իրականացված հարձակման ժամանակ, Հանիեն և նրա թիկնապահը նահատակվել էին։
Պիտակ