Սիոնիստական ռեժիմը ծանր գին է վճարելու Իրանի տարածքում իրականացրած հարձակման համար
Իսլամական խորհրդարանի նախագահը հայտարարել է․ «Սիոնիստական ռեժիմը ծանր գին է վճարելու Իրանի տարածքում իրականացրած հարձակման համար»։
«Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ իսլմական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, Թեհրանի համալասրանում Իսմայիլ Հանիեյի վերջին հրաժեշտի արարողության ժամանակ, ասել է․ «Երկու ամիս առաջ Իրան կատարած այցի ժամանակ ես հանդիպեցի նահատակ Հանիեյի հետ։ Հանդիպմանը նա ասաց․ «Եթե այսօր Գազայում Դիմադրությունը տեսնում եք այնպես, որ տղամարդիկ, կանայք, երեխաներն ու երիտասարդները միասին պայքարում են, դրա համար կա մեկ պատճառ՝ դա Ղուրանի շնորհիվ է»»։
Ղալիբաֆն ասել է․ «Ղուրանի մշակույթը վտանգել է Սիոնիստական ռեժիմի գոյությունը»։
Անդրադառնալով Սիոնիստական ռեժիմի նկատմամաբ արաբական բանակների պարտություններին, Ղալիբաֆն ասել է․ «1963 թ․ Սինայի անապատում տեղի ունեցած պատերազմի ժամանակ նրանք հաղթեցին արաբական երկրների բանակներին և կարծեցին, թե իրենց բանակն անպարտելի է։ Սակայն մենք տեսանք ինչպես «Ալ Աղսայի փոթորիկ» գործողության հետևանքով ռեժիմի հիմքերը փլուզվեցին և նրանք մահաբեր մեքենաներով իրենց զինվորներին տեղափոխեցին այլ վայրեր»։
Նշելով, որ այդ գործողությունը ոչնչացրեց ռեժիմի գոյության բոլոր տարրերը, Ղալիբաֆը հավելել է․ «Այսօր, ժողովրդից ստացված կարողություններով, Դիմադրության խմբերը կատարում են իրենց կրոնական պարտքը սիոնիստ թշնամու դեմ պայքարելով և ինքնուրույն որոշումներ են կայացնում ու հավատացած են, որ աստվածային հաղթանակն իրենցն է լինելու»։
Նշելով, որ Լիբանանում և Թեհրանում Դիմադրության հրամանատարների սպանությունը սիոնիստների թուլության վկայությունն է, իսլամական խորհրդարանի նախագահը հավելել է.
«Սիոնիստական ռեժիմի բոլոր հարձակումները և ռմբակոծությունները Գազայում կրած պարտության հետևանքն են։ Սակայն դրանք չեն ազդելու մեր ընթացքի վրա»։
Նրա խոսքով․ «Սիոնիստները ռազմավարական սխալ են թույլ տվել՝ մտածելով, թե նահատակների մահը որևէ կերպ ազդելու է մեր շարժման վրա»։
«Սիոնիստական ռեժիմի երկրորդ սխալն այն է, որ ուշադրություն չի դարձրել մեր առաջնորդի այն խոսքին, որ դուռ թակելու դարաշրջանն ավարտվել է»։
Ղալիբաֆն ասել է․ «Մենք գիտենք, որ առանց ԱՄՆ-ի իմացության, որևէ գործողություն տեղի չի ունենում։ Մեր պարտքն է արձագանքել ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին։ Մեր առաջնորդի հրամանով, մենք վրեժխնդիր ենք լինելու նահատակ Հանիեյի արյան համար։ Սիոնիստական ռեժիմը պետք է իմանա, որ ծանր գին է վճարելու»։
Անդրադառնալով առաջնորդի այն խոսքին, որ դուռ թակելու դարաշրջանն ավարտվել է, Ղալիբաֆն ասել է․ «Մենք գիտենք, որ այդ գործողությունները տեղի են ունեցել հանցագործ ԱՄՆ-ի աջակցությամբ և համակարգմամբ, թեև նրանց ԶԼՄ-ները պնդում են հակառակը։ Մեր պարտքն է ճիշտ ժամանակին և տեղում արձագանքել այս հանցագործությանը»։
Նշելով, որ սիոնիստների գործողությունները Դիմադրության մարտիկների դեմ պարտության հետևանքն են, նա ասել է․ «Հանիեն Պաղեստինի կեղեքման ամենբարձր ձայնն էր, և իր նահատակությամբ հաստատեց այս հարցի կարևորությունը»։
Անդրադառնալով Գազայում Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին և կանանց, երեխաների ու խաղաղ բնակիչների սպանություններին, Ղալիբաֆն ասել է. «Գազայում տեղի ունեցող իրադարձություններում մենք հանցագործությունների դեմ մադրկության դիմակայության ականատեսն ենք լինում»։
Նա ասել է․ «Սիոնիստական ռեժիմը ծանր գին է վճարելու Իրանի տարածքում իրականացրած հարձակման համար»։
Ղալիբաֆը հավելել է․ «Մենք համոզված ենք, որ նահատակների ոգին ներկա է, հետևում և ազդում է մեր գիտելիքների, ուժի ու կամքի մեջ։ Նրանք կենդանի են, և այս հնարավորություններն օգնում են մեզ առաջ գնալ»:
Իսլամական խորհրդարանի ղեկավարի խոսքով․ «Որևէ կասկած չունենք այս հավատքի և այս ճանապարհի վերաբերյալ, և նահատակությունները երբեք չեն դանդաղեցնի մեր ընթացքը: Մենք իհարկե տխուր ենք մեր սիրելիների կորստի կապակցությամբ, և դա մեզ համար դառն է։ Սակայն Սիոնիստական ռեժիմը հերթական անգամ սխալվում է, մտածելով, թե նման գործողություններով կարող է մեր ուշադրությունը շեղել դիմադրության ճանապարհից։ Մենք շարունակելու ենք մեր ճանապարհը»։