ԻԻՀ նախագահ. Իրանն ավելի հաստատակամ է Դիմադրությանն աջակցելու հարցում
https://parstoday.ir/hy/news/iran-i221156-ԻԻՀ_նախագահ._Իրանն_ավելի_հաստատակամ_է_Դիմադրությանն_աջակցելու_հարցում
Նշելով, որ ահաբեկչական հարձակումները վկայում են այն մասին, որ Սիոնիստական ռեժիմը հայտնվել է փակուղում, ԻԻՀ նախագահը հավելել է․ «Իրանի առաջնորդը, ժողովուրդն ու կառավարությունն ավելի հաստատակամորեն կշարունակեն աջակցել Դիմադրության առանցքին և  Պաղեստինի ու Գազայի ճնշված ժողովրդին»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 01, 2024 11:42 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահ. Իրանն ավելի հաստատակամ է Դիմադրությանն աջակցելու հարցում

Նշելով, որ ահաբեկչական հարձակումները վկայում են այն մասին, որ Սիոնիստական ռեժիմը հայտնվել է փակուղում, ԻԻՀ նախագահը հավելել է․ «Իրանի առաջնորդը, ժողովուրդն ու կառավարությունն ավելի հաստատակամորեն կշարունակեն աջակցել Դիմադրության առանցքին և  Պաղեստինի ու Գազայի ճնշված ժողովրդին»։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՄԱՍ-ի արաբական երկրների հետ հաղորդակցության գրասենյակի ղեկավար և Գազայի հատվածում  շարժման քաղաքական գրասենյակի փոխնախագահ Խալիլ ալ-Հիայի հետ, ով ԻԻՀ նախագահի երդմնակալության արարողության ժամանակ ուղեկցում էր Իսմայիլ Հանիեյին։ Մասուդ Փեզեշքյանը ցավակցել է Խալիլ ալ-Հիային՝ Իսմայիլ Հանիեյի նահատակության կապակցությամբ։

Նա ասել է․ «Նահատակ Իսմայիլ Հանիեն Իրանի նախագահի և կառավարության պաշտոնական հյուրն էր,  ինչը կրկնապատկել է Իրանի ժողովրդի համար նրա նահատակության նշանակությունը»։

Նշելով, որ Սիոնիստական ռեժիմի բոլոր հանցավոր քաղաքականությունները ձախողվել են, Փեզեշքյանը հավելել է, որ նման ահաբեկչական գործողություններչը վկայում են այն մասին, որ ռեժիմը հայտնվել է փակուղում։

Շնորհակալություն հայտնելով ցավակցության կապակցությամբ, Խալիլ ալ-Հիան նշել է, որ Իրանը Դիմադրության առանցքի  և պաղեստինցիների մշտական աջակիցն է, հավելելով․ «Թեհրանում Իսմայիլ Հանիեի նահատակությունն ամենակարող Աստծո իմաստության ու նպատակահարմարության վկայությունն է, որը մեկ անգամ ևս ցույց տվեց, թե որքան միահյուսված են Դիմադրության առանցքի անդամները»։

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն և նրա թիկնապահներից մեկը նահատակվել են չորեքշաբթի առավոտյան՝ Թեհրանում Հանիեյի նստավայրի վրա իրականացված հարձակման հետևանքով։