Իրանի առաջին փոխնախագահը մեկնել է Կատար
Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահը մեկնել է Կատար՝ մասնակցելու ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավարի հուղարկավորության արարողությանը։
Ըստ Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության՝ ԻԻՀ առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը, ուրբաթ օրը, մեկնել է Կատարի մայրաքաղաք Դոհա՝ մասնակցելու ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավար Իսմայիլ Հանիեի հուղարկավորության արարողությանը։
ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավար Իսմայիլ Հանիեն և նրա թիկնապահներից մեկը նահատակվել են հուլիսի 31-ին առավոտյան Թեհրանում Հանիեյի կեցության վայրի վրա իրականացված հարձակման հետևանքով։
Նահատակ Իսմայիլ Հանիյեի և նրա թիկնապահի հուղարկավորության շքեղ արարողությունը տեղի է ունեցել երեկ՝ հինգշաբթի Թեհրանում Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի աղոթքից հետո, և այս նահատակների մարմինները հողին հանձնելու համար տեղափոխվել են Դոհա Կատարի մայրաքաղաք։