Բաղերի Քանի. Սիոնիստական ռեժիմը վտանգել է տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը
(last modified Fri, 02 Aug 2024 12:21:41 GMT )
Օգոստոս 02, 2024 15:51 Asia/Tehran
  • Բաղերի Քանի. Սիոնիստական ռեժիմը վտանգել է տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը

ԻԻՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմը վտանգել է տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Ալի Բաղերի Քանին հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի փոխվարչապետ և ԱԳ նախարար Այման ալ Սաֆադիի հետ, որի ընթացքում ընդգծել է  Սինիստական ռեժիմի հանցագործություններին վերջ դնելու անհրաժեշտությունը և անդրադարձել  ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավար Իսմայիլ Հանիեյի սպանությանն ու դրա հետևանքներին։

Նշելով, որ ռեժիմը խախտել է կարմիր գիծը՝ Թեհրանում սպանելով ՀԱՄԱՍ-ի քաղաքական գարսենյակի ղեկավարին, Բաղերին հավելել է, որ Իրանն անկասկած կիրականացնի օրենքը և արդարադատությունը՝ առանց  այդ տխրահռչակ և հանցավոր ռեժիմի նկատմամբ որևէ հանդուժողականության։
Նա նշել է․ «Վերջին 10 ամիսների ընթացքում սիոնիստներն ավերել են Գազան, իսկ այժմ նրանք ընդլայնել են իրենց հանցագործությունների շրջանակը այն դուրս բերելով օկուպացված տարածքներից»։ 
Բաղերի Քանին անդրադարձել է նաև Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների արտակարգ հանդիպում անցկացնելու ԻԻՀ առաջարկին և  Հորդանանին կոչ արել աջակցել այդ առաջարկին։ 

Հեռախոսազրույցում Հորդանանի ԱԳ նախարար Այման ալ Սաֆադին ողջունել է Սիոնիստական ռեժիմի հանցագործությունը դատապարտելու նպատակով ԻՀԿ արտակարգ նիստ անցկացնելու Իրանի առաջարկը և դատապարտել Թեհրանում  Իսմայիլ Հանիյեի սպանությունն ու ԻԻՀ ազգային ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ոտնահարումը։
Նա նշել է, որ Սիոնիստական ռեժիմի գործողությունները հանգեցրել են տարածաշրջանում լարվածության աճին և անհրաժեշտ է ջանքեր գործադրել՝  տարածաշրջանում պատերազմի տարածումը կանխելու ուղղությամբ։