Թեհրանի հրեաների միությունը դատապարտել է Իսմայիլ Հանիեի սպանությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i221204-Թեհրանի_հրեաների_միությունը_դատապարտել_է_Իսմայիլ_Հանիեի_սպանությունը
Թեհրանի հրեաների միությունը դատապարտել է Իսմայիլ Հանիեյի սպանությունը և կոչ արել վճռական պատասխան տալ այդ հանցագործությանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 02, 2024 13:01 Asia/Tehran
  • Թեհրանի հրեաների միությունը դատապարտել է Իսմայիլ Հանիեի սպանությունը

Թեհրանի հրեաների միությունը դատապարտել է Իսմայիլ Հանիեյի սպանությունը և կոչ արել վճռական պատասխան տալ այդ հանցագործությանը։

«Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ դատապարտելով Իսմայիլ Հանիեյի սպանությունը, Թեհրանի հրեաների միությունն այն որակել է որպես ահաբեկչություն և միջազգային օրենքների խախտում։

Հայտարարության մեջ ասվում է․ «Այս մոջահեդ նահատակի նկատմամբ, ով Երուսաղեմի ազատագրական շարժման դրոշակակիրներից էր, բազմաթիվ մահափորձեր են կատարվել, և անգամ ընտանիքի անդամներին կորցնելուց հետո նա չի դադարել դիմադրել և պաշտպանել Գազայի ճնշված ժողովրդին։ Սակայն սիոնիստները սպանեցին նրան՝ Թեհրանում իրականացված հարձակման ժամանակ»։ 

ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավար Իսմայիլ Հանիեյի՝ Թեհրանում գտնվող կացության վայրի վրա հուլիսի 31-ին իրականացված հարձակման հետևանքով, Հանիեն և նրա թիկնապահներից մեկը նահատակվեցին։