Իրանի վոլեյբոլի պատանեկան հավաքականը կմասնակցի 2025 թվականի աշխարհի առաջնությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i221212-Իրանի_վոլեյբոլի_պատանեկան_հավաքականը_կմասնակցի_2025_թվականի_աշխարհի_առաջնությանը
Pars Today-ի Բահրեյնի թիմին հաղթելուց հետո, Իրանի վոլեյբոլի պատանեկան հավաքականը դուրս է եկել Ասիայի մինչև 18 տարեկանների առաջնության կիսաեզրափակիչ փուլ և ստացել 2025 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցելու ուղեգիր։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 03, 2024 06:58 Asia/Tehran
  • Իրանի վոլեյբոլի պատանեկան հավաքականը կմասնակցի 2025 թվականի աշխարհի առաջնությանը

Pars Today-ի Բահրեյնի թիմին հաղթելուց հետո, Իրանի վոլեյբոլի պատանեկան հավաքականը դուրս է եկել Ասիայի մինչև 18 տարեկանների առաջնության կիսաեզրափակիչ փուլ և ստացել 2025 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցելու ուղեգիր։

Օգոստոսի 1-ին Բահրեյնի Մանամա քաղաքում մեկնարկել է 2024 թվականի մինչև 18 տարեկանների վոլեյբոլի Ասիայի առաջնության երկրորդ փուլը։ Մրցաշարի շրջանակում կհանդիպեն 8 թիմեր, որոքն կմրցեն կիսաեզրափակիչ դուրս գալու համար։  Պարտված թիմերը կմրցեն 8-16-րդ տեղերի համար։ 
Pars Today-ի փոխանցմամբ՝ Իրանի վոլեյբոլի պատանեկան հավաքականը մրցաշարի երկրորդ փուլի երկրորդ խաղում ուժերը չափել է Բահրեյնի հետ և հաղթել 3-0 հաշվով։ Ղոլամիի սաներն այս խաղում հաղթել են 25-12, 25-22 և 25-14 հաշիվներով։
Այս հաղթանակն Իրանի հավաքականի երկրորդ հաղթանակն էր մրցաշարի երկրորդ փուլում և դրա արդյունքում իրանցի վոլեյբոլիստները դուրս եկան կիսաեզրափակիչ փուլ։
Համաշխարհային ֆեդերացիայի քվոտային համակարգի համաձայն՝  մրցումների առաջին չորս տեղերը զբաղեցրած թիմերին կթույլատրվի մասնակցել 2025 թվականի աշխարհի երիտասարդական առաջնությանը։
Իրանի վոլեյբոլի պատանեկան հավաքականը կիսաեզրափակչում կհանդիպի Ճապոնիայի հետ: