ԻՀՊԿ-ի թիվ 3 հայտարարությունը Իսմայիլ Հանիեի նահատակության վերաբերյալ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն իր տարածած հայտարարության մեջ պարզաբանել է Թեհրանում Իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) քաղբյուրոյի ղեկավար նահատակ Իսմայիլ Հանիեի սպանության մանրամասները։
Թեհրանում Իսմայիլ Հանիեի նահատակությանը հանգեցրած Սիոնիստական ոճրագործ ռեժիմի ահաբեկչական գործողության մասին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը շաբաթ օրը տարածած երրորդ հայտարարության մեջ նշել է․-Այս գործողությունը նախագծվել և իրականացվել է Սիոնիստական ռեժիմի կողմից՝ ԱՄՆ-ի հանցավոր կառավարության աջակցությամբ։
Այս հայտարարության մեջ ասվում է. «Հիմնվելով մինչ այժմ իրականացված հետաքննությունների վրա, այս ահաբեկչական գործողությունն իրականացվել է մոտ 7 կգ մարտագլխիկով կարճ հեռահարության արկի արձակմամբ,որն ուղեկցվել է ուժեղ պայթյունով։Դա տեղի է ունեցել է հյուրերի նստավայրի տարածքից դուրս»:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը այս հայտարարության մեջ ընդգծել է, որ նահատակ Իսմայիլ Հանիեի արյան վրեժը հաստատ է, և արկածախնդիր ու ահաբեկչական Սիոնիստական ռեժիմը ժամանակին և տեղում վճռականորեն կստանա այս հանցագործության պատասխանը,որը «խիստ պատիժ» է։
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի հանգուցյալ ղեկավար Իսմայիլ Հանիեն և նրա թիկնապահներից մեկը նահատակվել են չորեքշաբթի (հուլիսի 31-ի) առավոտյան, երբ հարվածել են Թեհրանում գտնվող նրանց նստավայրին: