Սպահանի հայոց թեմը դատապարտել է Իսմայիլ Հանիեին նահատակելու Իսրայելի հանցագործությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i221250-Սպահանի_հայոց_թեմը_դատապարտել_է_Իսմայիլ_Հանիեին_նահատակելու_Իսրայելի_հանցագործությունը
Սպահանի և հարավային իրանահայության թեմը մի հաղորդագրությամբ դատապարտել է Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ-ի) քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեին նահատակելու Սիոնիստական ​​ռեժիմի ահաբեկչական գործողությունը։ Հաղորդագրության տեքստը հետևյալն է.
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 04, 2024 12:37 Asia/Tehran
  • Սպահանի հայոց թեմը դատապարտել է Իսմայիլ Հանիեին նահատակելու Իսրայելի հանցագործությունը

Սպահանի և հարավային իրանահայության թեմը մի հաղորդագրությամբ դատապարտել է Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ-ի) քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեին նահատակելու Սիոնիստական ​​ռեժիմի ահաբեկչական գործողությունը։ Հաղորդագրության տեքստը հետևյալն է.

Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ-ի) քաղաքական բյուրոյի ղեկավար նահատակ Իսմայիլ Աբդուլ Սալամ Հանիեի նահատակությունը պատիվ բերեց նրան, իսկ սիոնիստ ահաբեկիչներին՝ անպատվություն ու անարգանք։

Այս օրերին, երբ Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործություններին աջակցող միջազգային իրավունքների և մարդու իրավունքների կեղծ պաշտպանների խայտառակության ձայնը լսելի դարձավ աշխարհի ազատատենչ ժողովուրդներին և բռնակալի դեմ դիմադրության մշակույթն ընդլայնվում է, այս անբարոյական ռեժիմը պետական ահաբեկչություն է իրականացնում և միջազգային իրավունքներին ու չափանիշներին հակառակ, այլ երկրներում նահատակում է Դիմադրության ղեկավարներին։ Բայց գիտենք, որ ի վերջո հաղթելու են իրավազրկվածները և լիովին ձախողվելու են սիոնիսներն ու նրանց աջակիցները տարածաշրջանում։

Ուստի Սպահանի հայոց թեմը հայ համայնքի անունից Պաղեստինի ժողովրդին և Դիմադրության ճակատին ցավակցություն է հայտնում Իսմայիլ Հանիեի նահատակության կապակցությամբ և դատապարտում է մեր երկրի սահմաններում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը։