Իրանը կարևորում է Արևմտյան երկրների կողմից մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի քողազերծումը
Իրանի Դատական իշխանության միջազգային հարցերով տեղակալն ու Իրանի մարդու իրավունքների շտաբի քարտուղարը կարևորել է արևմտյան երկրների կողմից մարդու իրավունքների ոտնահարման ու խտրական մոտեցումների և երկակի ստանդարտների քողազերծումը։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԻԻՀ պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կազմակերպած Ռասայական խտրականության նշանների և ձևերի վերացման մասին կոնվենցիայի կոմիտեի նիստին, որի ընթացքում պաշտպանելու է այդ կոնվենցիայի կատարման վերաբերյալ Իրանի երկամյա զեկույցը։ Իրանի պատվիրակության ղեկավար՝ Քազեմ Ղարիբաբադին ասել է․- Մարդու իրավունքների ոլորտում Իրանի մոտեցումը պետք է ակտիվ լինի։
Ղարիբաբադին հավելեց, որ մարդու իրավունքների ոլորտում նոր ճանապարհ է մշակվել, որպեսզի մարդու իրավունքների ոտնահարման, խտրական մոտեցումների ու երկակի ստանդարտների դեպքերը բացահայտելուց բացի, մարդու իրավունքները ոտնահարող երկրները, որոնք իհարկե ստելով պնդում են թե պաշտպանում են մարդու իրավունքները, պատասխանատվության ենթարկվեն իրենց արարքների և հանցագործությունների համար։
Իրանի Դատական իշխանության միջազգային հարցերով տեղակալը հայտարարել է, որ Իսրայելի ռեժիմի կողմից օկուպացված տարածքներում, հատկապես Գազայում իրականացված ոճրագործությունները և մարդու իրավունքների պաշտպանությանը հավակնող երկրների աջակցությունը Իսրայելի մանկասպան ռեժիմի նկատմամբ, միջազգային հանրության մոտ ակնհայտորեն բացահայտեցին մարդու իրավունքների արևմտյան երկակի մոտեցումները։