Ուղեղային ազդակներ գրանցելու ունակությամբ ուղեղի արտագանգային խթանման սարքի ստեղծումն Իրանում
https://parstoday.ir/hy/news/iran-i221322-Ուղեղային_ազդակներ_գրանցելու_ունակությամբ_ուղեղի_արտագանգային_խթանման_սարքի_ստեղծումն_Իրանում
Parstoday- Իրանի Ամիրքաբիր տեխնոլոգիական համալսարանի գիտնականները սկսել են ուղեղի «արտագանգային» էլեկտրական խթանման սարքի նախագծումն ու արտադրությունը՝ նպատակ ունենալով բուժել նյարդաբանական հիվանդությունները։
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Օգոստոս 06, 2024 12:11 Asia/Tehran
  • Ուղեղային ազդակներ գրանցելու ունակությամբ ուղեղի արտագանգային խթանման սարքի ստեղծումն Իրանում
    Ուղեղային ազդակներ գրանցելու ունակությամբ ուղեղի արտագանգային խթանման սարքի ստեղծումն Իրանում

Parstoday- Իրանի Ամիրքաբիր տեխնոլոգիական համալսարանի գիտնականները սկսել են ուղեղի «արտագանգային» էլեկտրական խթանման սարքի նախագծումն ու արտադրությունը՝ նպատակ ունենալով բուժել նյարդաբանական հիվանդությունները։

Ուղեղի «արտագանգային» էլեկտրական խթանումը նյարդային համակարգում միջամտության նորագույն և ամենաքիչ վտանգավոր մեթոդներից մեկն է, որը վերջին տարիներին զգալի կիրառություն է գտել այնպիսի խանգարումների բուժման հարցում, ինչպիսիք են դեպրեսիան, թմրամիջոցների չարաշահումը և Պարկինսոնի հիվանդությունը: Ըստ Parstoday-ի, Իրանի Ամիրքաբիր տեխնոլոգիական համալսարանի գիտական ​​խորհրդի անդամ, այս հետազոտական ​​նախագծի ղեկավար Մոհամմադ Մեհդի Ահմադին ասել է. «Ուղեղային ազդակների գրանցումը  ուղեղի էլեկտրական խթանման հետ մեկտեղ  բազմաթիվ հնարավորություններ է ստեղծում այս ոլորտում հիվանդների բուժման գործընթացի կամ հետագա հետազոտությունների համար»:

Ահմադին այս նախագծի իրականացման նպատակը համարել է ուղեղի «արտագանգային» խթանման ժամանակ ուղեղի էլեկտրական ազդանշանի արդյունահանման մեթոդի հասնելը, որպեսզի դրա հիման վրա կարգավորվեն խթանման ազդանշանի պարամետրերը։

Իրանցի այս հետազոտողն ավելացրել է. «Ստեղծված համակարգը կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ աուտիզմով հիվանդների վարքագծային վերահսկման, անհանգստության վերահսկման, կակազությունը վերացնելու, զայրույթը զսպելու, որոշումներ կայացնելու կարողությունը բարձրացնելու և Պարկինսոնի հետևանքով առաջացած ցնցումները վերահսկելու վրա»։

Հարկ է նշել, որ չնայած Արևմուտքի անօրինական պատժամիջոցներին՝ Իրանի Իսլամական Հանրապետությունն արտադրում է համաշխարհային գիտության երկու տոկոսը, որով նա իսլամական երկրների շրջանում առաջատարն է։

Առողջապահության և բուժման ոլորտում Իրանի Իսլամական Հանրապետության առաջընթացը վերջին տարիներին պատճառ է դարձել, որ Իրանը որպես տարածաշրջանի բժշկական կենտրոններից մեկը ուշադրության արժանանա տարբեր երկրների կողմից:

 

Բանալի բառեր՝ Իրանի բժշկական ձեռքբերումները, Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները, Իրանում բժշկական իրավիճակը, նյարդաբանական խանգարումների բուժում